Ամերիկացի գիտնականները հետազոտում են Ադամ Լանզայի ԴՆԹ-ն՝ պարզելու համար, թե նրա մոտ գեների մուտացիա եղե՞լ է, թե՞ ոչ: Դա կարող էր անուղղակիորեն ազդել դեկտեմբերի 14-ին Կոնեկտիկուտի դպրոցում արյունալի հրաձգություն իրականացնելու նրա որոշման վրա:
Հետազոտությունը կանցկացնի Կոնեկտիկուտի համալսարանը՝ նահանգի դատաբժշկական հանձնաժողովի աջակցությամբ: Ինչպես սպասվում է, հետազոտության արդյունքները պատրաստ կլինեն մի քանի շաբաթից: Հետազոտությունը նախաձեռնել է նահանգի պաթոլոգանատոմ Ուեյն Քարվերը: