Monday, 13 05 2024
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել

«Գլուխս խոնարհում եմ Ծառուկյանի առաջ․ նա կարողանում է բոլորի հետ լեզու գտնել»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը:

-Պարոն Գրիգորյան, Դուք սատարում եք ոչ իշխանական եռյակին: Հետաքրքիր է՝ ի՞նչ եք սպասում, որ խոսի Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 24-ին՝ հաշվի առնելով, որ հիմնական պահանջը սահմանադրական փոփոխությունները հետ կանչելն էր, ինչը հետաձգվել է կամ գոնե բավական հեռու է և գուցե ընդհանրապես տեղի չունենա:

-Ես կարող եմ ասել՝ ինչ ցանկալի է ակնկալել, որովհետևթե ինչ է մտածում պարոն Ծառուկյանը՝ երևի միայն ինքը գիտի: Բրատիսլավայում նստած՝ ես կդժվարանամ գուշակություններ անել: Բնական է, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքից մենք սպասում ենք երկրորդ քայլը՝ ավելի կտրուկ պայմաններ դնել և հասկացնել իշխանություններին, որ խոսքը իշխանափոխության մասին է: Մնացած բոլոր մանր քննադատությունները, զիջումներն ու փոխզիջումները որևէ կապ չունեն աշխարհասփյուռ հայ ժողովրդի ցանկության հետ՝ իշխանափոխություն անել շատ արագ, քանի ձմեռը չի մոտեցել: Իշխանափոխություն ասելով՝ առաջին հերթին հասկանում ենք երկրի նախագահի հրաժարականը և նրան պատասխանատվության կանչելը ամբողջ տապալումների համար: Մնացածը ածանցյալներ են: Սերժ Սարգսյանը տապալել է արտաքին քաղաքականությունը, դարձել խամաճիկ արտաքին ուժերի ձեռքին: Ամբողջ սփյուռքը դրա մասին է խոսում: Սփյուռքում մարդկանց մեջ հուսահատություն է, նա այնքան թույլ նախագահի անուն է հանել, որ արտաքին ուժերը նրան չեն էլ թողնի փոխել, քանի որ նա շատ ձեռնտու է և՛ Ամերիկային, և՛ Ռուսաստանին:

Սփյուռքում հույս չունեն, որ նրանից հնարավոր է ազատվել, քանի որ որտեղի՞ց ավելի լավ ձեռնասուն որևէ մեկին գտնես, որ այսպես ենթարկվի: Դրա փաստացի ապացույցն է, որ հանցագործ, կաշառակեր, երկրի տնտեսությունը ոչնչացման եզրին հասցրած վարչապետին Միացյալ Նահանգներն անմիջապես թույլ է տալիս դիվանագիտական պաշտոն զբաղեցնելու: Սփյուռքում ուղղակի հուսահատության ալիք է, և միակ հույսն այն է, որ ոտքի կանգնած հայաստանյան ժողովուրդը մինչև վերջ գնա ու ոչ միայն նախագահի հրաժարական պահանջի, այլև ամենաբարձր մակարդակի պատասխանատվություն, թե ինչ արվեց երկրի հետ:

Ասում եք, որ սփյուռքի ցանկությունն է` Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա: Իսկ արդյո՞ք այս փոփոխությունը կբերի որակական փոփոխության:

-Շատ ճիշտ մտահոգություն է: Այդ մտահոգությունը մենք էլ ունենք: Եվ եթե անձերը փոխում ենք անձով, բայց չենք պատժում նախորդին իր կատարած հանցագործությունների համար, երկրում ոչինչ չի փոխվի: Եթե իշխանափոխության խաղաղ անցում եղավ, ուղղակի առանց հիմնական հարցերի քննարկման, թե մոտ հինգ միլիարդ դոլարի հասցրած պարտքի պատասխանն ով է տալու, ով է տալու արտաքին քաղաքականության մեջ անհավատալի ձախողումների պատասխանը, և եթե այդ պատասխանատվությունից նախագահը և ՀՀԿ-ականները խուսափեցին, ապա ձեր հարցը բացարձակ ճիշտ է. ի՞նչ իմաստ ունի իշխանափոխություն անել, եթե չեն պատժվելու հանցագործները, որոնք երկիրը վերացման աստիճանի են բերել: Մենք սարսափում ենք, որ Հայաստան երկիրը մոտակա տարիներին անկախությունն է կորցնելու:

Պարոն Գրիգորյան, նույն erjaky կիսում է Սերժ Սարգսյանի՝ Ձեր բառերով ասած` արտաքին քաղաքական ձախողումները:

-Քառյակն` այո: Դաշնակցականները մինչև վերջ ծախվել են, նրանք նորից երազում են ստանալ նախարարական աթոռներ և դրա համար պատրաստ են ամեն ինչի: Դաշնակցականներն ընտրել են գեղամյանական, արթուրբաղդասարյանական ուղի, սակայն, ինչպես տեսաք, եռյակը հեռու մնաց այդ ուղուց: Բոլորդ էլ քաջատեղյակ եք, որ երբ ապրիլին նախագահը վարչապետի փոփոխություն կատարեց, առաջարկեց պաշտոններ, նախարարական պորտֆելներ նույնիսկ մեծ քանակով, կոպտորեն մերժվեց ընդդիմության կողմից: Անկասկած, այսօր ընդդիմության ցանկությունը պորտֆելներ ձեռք բերելը չէ: Եթե պորտֆելներ ուզեին, նրանք էլ ՀՅԴ-ի պես կվարվեին: Դաշնակցականները հստակորեն ցույց են տալիս, որ պորտֆելից այն կողմ նրանց ոչինչ պետք չէ:

Ինչ վերաբերում է գործող ընդդիմությանը՝ անկասկած, ընդդիմությունն այսօր մտածում է ներքին և արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխության մասին: Չի կարող ընդդիմության մեջ լինել Վարդան Օսկանյանի նման խոշոր դիվանագետ, որ այդպիսի խաբեբա քաղաքականություն ընդունի: Եվ նախագահը, և նրա խամաճիկ արտաքին գործերի նախարարը ամեն տեղ հայտարարում են, որ մենք ձեր հակառակորդների դեմ ենք, մենք ձեզ հետ ենք, մեզ օգնեք գումարով, ձեր բոլոր պլանները կիրականացնենք: Առաջինը՝ ԵՄ-ի հետ խայտառակ ձախողվեց նմանատիպ խաղատնային քաղաքականությունը, երբ ԵՄ-ն ուզում էր մինչև մեկ միլիարդ ներդրում կատարել Հայաստանում, այն էլ՝ դոնորների միջոցով: Սա չկատարվեց, քանի որ խաբեցին ԵՄ-ին: Մենք այստեղ նստած էինք, և մենք գիտեինք ռեակցիան, գիտենք արձագանքը, թե ինչ արեցին ԵՄ ղեկավարները, երբ հուսախաբ եղան նախագահի կատարած քայլից: Այնպես որ, նման քաղաքականությունը չի կարող ընդդիմությանը ձեռք տալ:

Դուք կարդացե՞լ եք Գագիկ Ծառուկյանի՝ «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցը, որտեղ նա նշում է, որ երբեք ինքն ու իր կուսակցությունը հակառուսական հայտարարություն չեն արել և չեն անելու, որ ռուսամետ են:

-Ես հայտարարում եմ, որ ես ավելի ռուսամետ եմ, քան Գագիկ Ծառուկյանը, բայց ռուսամետ լինելը չի նշանակում եվրոպամետ չլինել: Ես այն տեսակետի կրողն եմ, որ Հայաստանը պետք է լինի ԵՄ և Ռուսաստանի հավասար պարիտետային մակարդակի վրա, և դառնա Ռուսաստան-ԵՄ միացնող կամուրջ, որովհետև Ռուսաստանն ինքը Եվրոպայի մաս է, և այն, որ Ռուսաստանը ԵՄ-ն իրար չեն կարողանում հասկանալ, ընդամենը տրանսատլանտյան այդ հակազդող էլեմենտի հետևանքով է: Ռուսաստանը և ԵՄ-ն մի մայրցամաքի մաս են կազմում, նույն մշակույթի կրողներն են, և ո՞վ պետք է լինի նրանց համար կատալիզատոր ու ստեղծի առավել մտերմացնող դաշտ, եթե ոչ Հայաստանը: Ես Հայաստանին պատկերացնում եմ հենց այդ դերում և հենց այդ ուղղությամբ էլ վարում եմ քաղաքական գործունեությունը: Մի կասկածեք, որ Ռուսաստանը Եվրոպային մտերմանալու է առավել, քան վերջերս էր: Դա տեղի կունենա մոտակա տարիներին, կտեսնե՛ք:

-Հիմա ԲՀԿ-ական գործարար պատգամավորները պասիվ են, վախենում են մեջտեղ գալ, խոսել։ Ի՞նչ պետք է անեն իրենք: Պետք է ավելի համարձա՞կ լինեն:

-Գիտեք, ԲՀԿ-ականների գործարար զանգվածի հետ առանձապես ծանոթ չեմ, առավել ծանոթ եմ ակտիվ զանգվածի հետ՝ Նաիրա Զոհրաբյան, Ստեփան Մարգարյան, Միքայել Մելքումյան, Վահե Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան։ Ես գիտեմ, որ նրանք բացարձակապես մինչև վերջ գնալու տրամադրություն ունեն, նրանց բոլոր մտքերին ծանոթ եմ, համակարծիք եմ և չեմ կարող որևէ բան գտնել նրանց գործունեության մեջ: Միջին մակարդակի հետ ծանոթ չեմ:

-Հայտնի է, որ դուք բավական լուրջ տարակածություններ եք ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Ինչպե՞ս եք գնահատում այս միասնությունը և այն հեռանկարը, որի մասին Գառնիկ Իսագուլյանն է խոսում, որ Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է միասին փոխեն վիճակը:

-Ես Գառնիկ Իսագուլյանին շատ հարգում եմ, բայց համակարծիք չեմ և չեմ հավատում, որ հնարավոր է Լևոն Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան դուետ: Եվ ես մնում եմ այն կարծիքին, որ եթե անցյալը չի քննարկվում, և կատարված հանցագործությունները մինչև վերջ չեն պախարակվում, ապագա չի կարող լինել:

Նույն Ռոբերտ Քոչարյանի սխալները ես երբևէ չեմ փորձել մեղմացնել կամ չտեսնել: Հակառակը, ես համարում եմ, թե Ռոբերտ Քոչարյանն էր, որ թույլ տվեց այս օլիգարխիան զարգանա: Եթե նա ինտելեկտուալ այն մակարդակն ու փորձն ունենար, ինչ ունի այսօր, հաստատ այդ օլիգարխիային կճնշեր, բայց Ռոբերտ Քոչարյանը երիտասարդ տարիքում՝ 98-ին ընտրվեց նախագահ և, լինելով անփորձ, բնական է, չկարողացավ կողմնորոշվել և Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ստեղծված օլիգարխիկների վրա, ցավալի էր, չկարողացավ ազդել: Երբ դարձավ բավական ուժեղ և հզոր դեմք, սկսեց ազդել նրանց վրա, և ի դեմս նրանցից ոմանց թշնամիներ ձեռք բերեց, սակայն նա պետք է ժամանակին քոքից կտրեր Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ստեղծվածը:

Այնուհետև, Սերժ Սարգսյանի ժամանակ և նրա օգնությամբ, օլիգարխիան միավորվեց քրեածին տարրերի հետ, հասարակությունը դարձավ քրեաօլիգարխիկ, և եթե մենք քրեօալիգարխիկ հասարկության հիմքերին չխփենք, մենք ապագա չունենք:

Ինչ վերաբերում է եռյակի միասնությանը, ապա պետք է նշել, որ Գագիկ Ծառուկյանը կարողացել է լեզու գտնել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Ես զարմանում եմ Գագիկ Ծառուկյանի քաղաքական մեծ ունակությունների վրա: Ես, օրինակ, երևի այդպիսի քաղաքական ունակությունների չեմ տիրապետում, որ կարողանամ կլոր սեղանի շուրջ նստել ինձ հետ մեծ տարակարծություն ունեցող և հակասաության մեջ գտնվող մարդկանց հետ: Ես, օրինակ, չէի կարող Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ընդհանուր ծրագրերի մասնակցել, կամ գոնե մինչև այսօր չեմ կարողացել: Իմ թերություններից մեկն այն է, որ ես շատ եմ ուղիղ և երբեմն դրանից տուժում եմ: Գլուխս խոնարհում եմ Ծառուկյանի առաջ, որ կարողանում է բոլորի հետ դիվանագիտական լեզու գտնել:

-Ռոբերտ Քոչարյանը կա՞ քայլ, որ հիմա պետք է անի, որպեսզի ցույց տա՝ ինքը ողջունում է այս շարժումը, քանի որ ինքը չի կարող անմասն լինել այն նախաձեռնություններից, որտեղ Ծառուկյանը կա:

-Իմ սուբյեկտիվ ցանկությունն է, այո, անկասկած, շատ մեծ պահանջարկ կա, որ նա քայլ անի, բայց ես բազմիցս հայտարարել եմ, որ իմ և Ռոբերտ Քոչարյանի շփումների արդյունքում միշտ տեսել եմ նրա մոտ մտածված պասիվություն: Նա զզվել է այդ ամենից, ուղղակի զզվել, ինչը, կարծում եմ, սխալ է: Հայրենասիրությունը պահանջում է այդ զզվանքը կողք դնել երկիրը փրկելու համար: Ես սպասում եմ նման հայրենասիրություն Ռոբերտ Քոչարյանից: Կես տարի առաջ եմ վերջին անգամ նրա հետ խոսել, և նա հայտարարում էր, որ պետք է լավ և առաջատար երիտասարդ ժամանակակից ուժերը մտնեն քաղաքականություն, և նրանց կարելի է սատարել: Բայց 4.5 միլիարդ վարկի տակ մտած երկրի տնտեսությունը փրկելն ահավոր դժվար է, եթե ոչ անհնարին: Քոչարյանը երկրի տնտեսությունը հանձնել է հաջորդին չնչին վարկային բեռով և այսօր չի ցանկանում վերցնել այս բեռը ու կրկին մտնել սարսափելի ծանրության տակ: Եվ ոչ մի նորմալ մարդ չի գա ու չի փակի այս արտաքին պարտքը:

Այսօրվա նախագահը տնտեսությունը ստացել է բարվոք վիճակում և բերել այնպիսի ճգնաժամային վիճակի, որ ոչ մեկը չի պատկերացնում ինչպես տնտեսությունը վերականգնել: Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ ինձ հայտարարել է՝ ես ինչու պետք է նորից դա անեմ, ես դա արել եմ արդեն մի անգամ: Ստացել եմ մեկ միլիարդով պարտք նախորդից, վերադարձրել 700 միլիոնով հաջորդին: Դրանից հետո պետք էր պարտքն իջեցնել 500 միլիոնի կամ գոնե այն չավելացնել:

-Ինչպե՞ս եք վերաբերվում Լևոն Տեր-Պետրոսյանի այն գնահատականին, թե այս շարժման հետ Ռոբերտ Քոչարյանը որևէ կապ չունի, բայց եթե նա միանա Սերժ Սարգսյանի դեմ պայքարին՝ ինքը շնորհակալ կլինի: Կարելի՞ է միայն նման դեր տալ Ռոբերտ Քոչարյանին, թե՞ նա ավելի մեծ հավակնություններ կարող է ունենալ:

-Ցանկացած հայրենասեր մարդ պարտավոր է մտնել այս շարժման մեջ և լինել օգտակար, որ հետո չամաչի, որ իր աչքի առաջ երկիր ծանր գնով ձեռք բերած անկախությունը կորցրեց կամ նույնիսկ երկիրը վերացավ: Մնացածը թողնում եմ պարոն Քոչարյանին:

-Իսկ Ռոբերտ Քոչարյանը նույն այս երկրի ձախողումների մեջ Ձեզ հետ զրույցներում իրեն մեղավոր չէ՞ր համարում, չէ՞ր հիշում Հոկտեմբերի 27, Մարտի 1…

-Ես Ռոբերտ Քոչարյանի հետ Հոկտեմբերի 27-ի թեման չեմ շոշափել: Եվրոպայի փորձագետների կարծիքն եմ հայտնում, որ Ռոբերտ Քոչարյանը կամ ցանկացած երկրի նախագահ նման գործողությունների հետ չէր կարող կապ ունենալ: Չէ՞ որ նման իրավիճակում ցանկացած մարդ կատարվածի մեղավորը համարում է գործող նախագահին, և նման բան ոչ մի նախագահ իրեն թույլ չի տալիս. ահա եվրոպացի փորձագետների կարծիքը: Այն ժամանակ ես Ռոբերտ Քոչարյանի հետ ոչ միայն շփումներ չունեի, այլ նաև խիստ հակադրված էի և այս կարծիքը զարմանքով լսեցի: Իմ շփումները շատ ուշ են սկսել՝ 2008-ից հետո: Երկրորդ՝ այն, ինչ կատարվել է, անհնար է վերագրել ՀՀ ոչարհեստավարժ ներքին ուժերին. նրանք ի վիճակի չէին այդպիսի պրոֆեսիոնալ ձևով կազմակերպել: Ավելի քան համոզված եմ, որ օպերացիան ծրագրվել և իրականացվել է արտաքին ուժերի կողմից:

-Նաև Մարտի մե՞կը…

-Ես Մարտի 1-ը բացարձակ վերագրում եմ Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանը ընտրված նախագահն էր, վարչապետն էր, ամեն ինչ իր ձեռքն էր, և նրան էր հետաքրքիր, որ դեպքերն այդպես ընթանային: Ռոբերտ Քոչարյանը, չեմ կարծում, դրա հետ կապ ուներ, ես դրանում մեղադրում եմ Սերժ Սարգսյանին:

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում