Monday, 15 06 2026
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
16:50
Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը
Ավարտվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին․ Էստոնիայի ԱԳ նախարար

Մշակութային գործիչները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից թառը ադրբեջանական գործիք ճանաչելու դեմ (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, ադրբեջանցիները առիթը բաց չեն թողնում սեփականաշնորհելու այն ամենը, ինչ կարողանում են՝ լինի դա այլ ժողովուրդների մշակութային, պատմական ժառանգություն, թե նյութական արժեք: Ադրբեջանցիներին հաջողվել է այս անգամ էլ, պատմությունը կեղծելով, թառը ներկայացնել որպես ադրբեջանական նվագարան ու համառ ջանքերի շնորհիվ հասել են նրան, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն թառը ճանաչել է որպես ադրբեջանական գործիք: Սակայն սրանով պատմությունը չի վերջանում: Իր բողոքի ձայն է բարձրացրել Իրանը՝ պնդելով, թե այս հնագույն նվագարանը իրանական ծագում ունի:

Այս առնչությամբ այսօր իրենց վրդովմունքն էին հայտնում նաև դիրիժոր, երաժշտագետ Դանիել երաժիշտը և «Տկզար» Հայաստանի հնագույն շնչական նվագարանների նվագախմբի հիմնադիր Կառլեն Միրզոյանը, ովքեր պնդում են, թե թառը հայկական ծագում ունի ու չի կարող համարվել ադրբեջանական, քանի որ քոչվոր ազգը չէր կարող ունենալ թառ, որի պատրաստման համար թթենու փայտ է հարկավոր, չէր կարող տիրապետել երաժշտական այնպիսի գիտելիքների, որ կարողանար նման գործիք ստեղծել:

Կառլեն Միրզոյանը պնդում է, որ թառը միակ կսմիթային նվագարանն է, որը ունի ոչ թե կիսատոն, այլ քառորդ լադեր, որը մեր ազգային երաժշտությանը շատ բնորոշ է, և այդ քառորդ տոների մասին հիշատակում ունի նաև Կոմիտասը: Թառը անհիշելի ժամանակներից լրացնում է Ստեփանակերտի կսմիթային նվագարանների շարքը՝ թառ, սազ, ուդ, որոնք միջնադարում են ստեղծվել:

«Խնդիրն այն է, որ ազգային նվագարանների պահպանումը բարձիթողի ենք արել, մեր պատմական ժառանգությունը անտեսված է, իսկ մենք ի՞նչ ենք ժառանգելու մեր սերունդներին»,- մտահոգություն հայտնեց երաժիշտը՝ նկատելով, որ վերջին 20 տարում փոխանակ ավելի մեծանար ուշադրությունը ազգային նվագարաններրի նկատմամբ, տեղի ունեցավ բոլորովին հակառակ երևույթը:

Նրա խոսքով՝ Բաքվի գրեթե բոլոր թառ նվագողները հայեր են եղել, բացառությամբ մեկ-երկու երաժիշտի, որոնք զարգացրել են այս գործիքը, ունեցել ենք ու ունենք թառի վարպետներ՝ Ալեքսանդր Սարգսյան, Շահեն Բեգլարյան, Հովհաննես Դարբինյան, Արտեմ Խաչատուր:

Դանիել Երաժիշտն էլ իր հերթին հավելեց, որ ոչ թե թառը որպես ադրբեջանական գործիք ճանաչվելուց հետո պետք է բողոքի ձայն բարձրացնել, այլ կանխարգելել նման դեպքերի կրկնությունը, ոչ թե պետք է մեղադրել ադրբեջանցիներին, այլ մեզ՝ մեր անգործության համար: «Մենք ինքներս ենք մեղավոր: Մենք մեզ ավելի շատ ենք վնասել, քան ուրիշները: Պետությունը պետք է մշակութային զինվորներին զորացնի, ոչ թե թուլացնի»,- նշեց նա՝ ընդգծելով պետության, մշակութային քաղաքականության դերը։

Նրա խոսքով՝ եթե ադրբեջանցիներին մնա, ապա կպարզվի, որ «մենք հիմա ասուլիս ենք անում Հյուսիսային Ադրբեջանում»:

Ինչ վերաբերում է թառի՝ որպես հայկական հնագույն գործիքի փաստին, ապա նա նշեց, որ եթե չկան ուղղակի ապացույցներ, ապա պետք է հասնել դրան զարտուղի ճանապարհով, պատմաիրավաբանական ապացույցներով, պետք է մշակել հստակ մեթոդաբանություն: «Քանի որ Ադրբեջանը կեղծիքի ծնունդ է, ապա ստերը երկրաչափական պրոգրեսիայով աճում են: Ինչպե՞ս կարող է քոչվոր ժողովուրդը թառ ունենալ»,- նշեց երաժիշտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում