Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Ռոսնևտը» Հայաստանից մի քանի օր է գերշահույթներ է ստանում

Այսօր արդեն միջազգային շուկայում նավթի գինը 1 բարելի դիմաց արժե 85.62 դոլար՝ նախկին 110 դոլարի փոխարեն, մինչդեռ հայաստանյան շուկայում նավթի գնի փոփոխություն այդպես էլ նկատելի չէ: Հայաստան նավթամթերք ներկրողները դեռեւս չեն շտապում գները համապատասխանեցնել միջազգային շուկայի գներին՝ շարունակելով գերշահույթներ ստանալ: Իսկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը համարում է, որ դեռևս որևէ խախտում չկա, և վարույթ հարուցելու հիմքեր չկան: Իրենք ուշադրությամբ հետևում են, դեռ ժամանակը չի լրացել, և որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որ գնային փոփոխություններն անդրադառնան Հայաստանի գների վրա:

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանում նավթամթերքի գինը փոփոխության չի ենթարկվում միայն այն պատճառով, որ այս ոլորտում ևս մենաշնորհ է: «Բացատրությունը միայն այն է, որ մենաշնորհ է: Երբ որ տնտեսության մեջ մրցակցություն չկա, աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները կամ ցնցումները որևէ ձևով չեն կարող ազդել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

Ընդ որում՝ նրա խոսքով, ամենամեծ գերշահույթ ստացողը «Ռոսնեֆտ»-ն է, որն այսօր էլ Հայաստանում նավթամթերք ներկրող միակ ընկերությանն է, որը համապատասխան ներկայացուցչություն ունի այստեղ և այս օրերին գերշահույթ է ստանում, իսկ «Ֆլեշը» ու «Սի Փի Էսը» և մյուս ընկերությունները մանրածախ վաճառողներ են: Իսկ այն հարցին, թե գերշահույթներ ստանալու պարագայում ինչու պատկան մարմինները հետևողական չեն լինում, որպեսզի այդ ընկերությունները պատասխանատվության ենթարկվեն դրա համար, տնտեսագետը նկատեց. «Քանի որ մեզ մոտ բոլոր մենաշնորհները ձևավորվում և գործում են իշխանության հովանավորության արդյունքում, պարզ է նաև այն հարցի պատասխանը, թե ինչու պատկան մարմինները չեն զբաղվում այս հարցով: Սա է միակ բացատրությունը»:

Նրա խոսքով՝ երկրում պետք է լինի իրական մրցակցություն, որի դեպքում ամեն ինչ տեղը կնկնի: «Ընդհանուր առմամբ, նավթի գնի իջեցումը դրական է, քանի որ Հայաստանը տվյալ դեպքում ներկրող երկիր է, ապա շահում է, շահող է դուրս գալիս: Բայց քանի որ մեր երկրում մրցակցություն չկա, նավթամթերքի գինն էլ չի իջնում, ապա դա մեզ վրա որևէ հետևանք չի թողնում, բացի բացասականից, երբ Ռուսաստանից եկող ֆինանսական հոսքերը կրճատվում են, քանի որ նավթի գնի իջեցումը Ռուսաստանում բացասական ազդեցություն է թողնում»,- նկատեց Վահագն Խաչատրյանը:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով էլ՝ ՏՄՊՊՀ-ն պարտավոր էր շատ արագ ուսումնասիրության առարկա դարձնել այն փաստը, թե ինչու Հայաստանում բենզինի գինը չի իջնում և հաջորդ փաստը, որ որոշ ընկերություններ այս օրերին գերշահույթ են ստանում, ու զբաղվեր այդ ընկերությունների հարցով: Պողոսյանի խոսքով՝ գերշահույթ ստացած ընկերությունների նկատմամբ պատիժները մի քանիսն են, որոնցից մեկը և ամենահզորը ընկերությանը ամբողջ տարվա շրջանառության 1 տոկոսի չափով տուգանելն է, որը հատկապես նավթամթերք ներկրող ընկերության դեպքում հսկայական գումար է: «Բայց մենք երբեք էլ չենք տեսել, որ շուկայում գերակա դիրք ունեցող ընկերությունները, գերշահույթ ունեցող ընկերությունները երբևէ պատժվեն»,- ասաց Պողոսյանը: Նրա խոսքով՝ ՏՄՊՊՀ-ի կամ նավթամթերք ներկրող ընկերությունների պատճառաբանությունը, թե իրենք ապրանքը գնել են մինչև էժանացումը և հիմա չեն կարող այն ավելի էժան վաճառել, աբսուրդ է, քանի որ նախ արդեն բավական երկար ժամանակ է անցել էժանացումից, և հետո չի կարող պատահել, որ բոլոր ընկերությունները նույն օրը գնած լինեն նավթամթերքը, որի սպառումը դեռ չի ավարտվել: Եվ հետո, սպառողների միության նախագահի խոսքով, ուշագրավ է, որ երբ նավթի գինը բարձրանում է միջազգային շուկայում, անմիջապես հաջորդ օրը Հայաստանում ևս կտրուկ բարձրանում են գները, իսկ երբ գներն իջնում են, նավթամթերքի ներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունները համառում են և տևական ժամանակ չեն իջեցնում գինը:

Փաստ է միայն այն, որ ստեղծված իրավիճակում տուժում է հասարակ սպառողը: Նա ստիպված է մի քանի անգամ էժանացած ապրանքի դիմաց ավելի շատ վճարել միայն այն պատճառով, որ դա մասնավոր ընկերության քմահաճույքն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում