ԱՄՆ-ում և Կանադայում ստացվել է, այսպես կոչված, ride-along ծառայության (քաղաքացին օրն անցկացնում է ոստիկանական մեքենայի ուղևորի նստարանին՝ իրավապահ մարմինների աշխատանքային օրվա մասին պատկերացում կազմելու համար-1in.am) թվային կրկնօրինակը: Ոստիկանների աշխատանքին կարելի է հետևել Twitter միկրոբլոգների ցանցի օգնությամբ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Նոր ծառայությունը ստացել է tweet-along անվանումը և հեռարձակում է ԱՄՆ-ի ու Կանադայի շատ ոստիկանական բաժանմունքների աշխատանքը:
Twitter-հեռարձակման մասին դեռևս պաշտոնական կանոններ չկան: Ոստիկանները միկրոբլոգներում պարբերաբար հրապարակում են իրենց գործողությունների մասին՝ դրանք ուղեկցելով լուսանկարների, տեսանյութերի հղումներով:







































