Աշխարհում զենքի վաճառքի առաջատարները ԱՄՆ-ը և ՌԴ-ն են. հաստատել է Աշխարհի խնդիրների ուսումնասիրման Ստոքհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI)։ Ինստիտուտն ամեն տարի հրապարակում է այդպիսի տվյալներ։
2006-2010 թթ 5 խոշորագույն մատակարարողներին՝ ԱՄՆ, ՌԴ, ԳՖՀ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, բաժին է ընկել հիմնական զինամթերքի արտահանման 75%-ը։ Որը մի փոքր քիչ է եղել նախորդ տարիների համեմատ։ Մեջբերում է Интерфакс-ը՝ հղում կատարելով SIPRI-ին, որը տվյալները ներկայացրել է Մոսկվայի ИМЭМО РАН-ում։
Ըստ SIPRI-ի՝ հնգյակի մեջ առաջատարներն են ԱՄՆ-ը և ՌԴ-ն 30 և 23 տոկոսներով։ Նույն ինստիտուտի տվյալներով՝ հիմնական գնորդ երկրներն են Հնդկաստանը (9%), Չինաստանը (6%), Հարավային Կորեան (6%), Պակիստանը (5%), ԱՄԷ-ն (4%) և Հունաստանը (4%)։
Վերջին մեկ տարվա ընթացքում զենքի ընդհանուր վաճառքի ծավալը աճել է 1% -ով և կազմել է 411,1 մլրդ դոլար։
2010-ի վարկանշով՝ զենքի վաճառքով զբաղվող ընկերությունները 100-ն են։ Նրանցից 10-ը ռուսական ընկերություններ են, զբաղեցրած տեղերը 20-ից 92-ի միջակայքում են։ Ամենաբարձր տեղերը զբաղեցնում են ամերիկյան և բրիտանական ընկերությունները։
Օրերս ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ անցյալ տարի Ռուսաստանը վաճառել է 14 մլրդ դոլարի զենք։ Նա հայրենական արտադրողներին կոչ է արել ակտիվորեն դուրս գալ համաշխարհային շուկա։









































