Friday, 03 05 2024
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին
20:40
Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսրայելի գործողության ժամանակը դեռ չի եկել
ԱԺ պատգամավորները «Freedom House»-ի հետ քննարկել են ժողովրդավարության նկատմամբ հիբրիդային գրոհներին դիմակայելու գործիքակազմը

Մինվոդիում հակահայկական ցույցեր են. հայերը տագնապած են. 26 հայ կալանավորված է, յոթը հետախուզման մեջ են

Ստավրոպոլի երկրամասում բնակվող հայերը կրկին տագնապի մեջ են: Մինվոդի քաղաքում ազգությամբ հայ երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցած դաժան ծեծկռտուքից և սպանությունից հետո մի քանի շաբաթ է, ինչ հիմնականում մուսուլմաններով բնակեցված Ստավրոպոլի երկրամասում կրքերը չեն հանդարտվում: Տեղի ռուս բնակչությունը չթույլատրված բազմամարդ բողոքի ակցիաներ է անցկացնում՝ պահանջելով քաղաքի ղեկավարությունից խստագույն պատժի արժանացնել բոլոր այն երիտասարդներին, որոնք ներգրավված են եղել միջադեպում, որը ողբերգական ելք է ունեցել՝ մահացել է քաղաքի բնակիչ, ադրբեջանական արմատներով ռուս Անատոլի Լարիոնովը: Պարբերաբար բողոքի ակցիաների դուրս եկողները բողոքում են, որ վախենում են ազատ տեղաշարժվել քաղաքներում, քանի որ, իրենց իսկ պնդմամբ, անպատժելիության մթնոլորտ կա: Սակայն խնդիրն իրականում շատ ավելի բազմաշերտ է:

Ինչպես տեղեկացրել էին ռուսական ԶԼՄ-ները, սեպտեմբերի 20-ին, պարզապես ներխուժելով Միվոդիի քաղաքային հիվանդանոց, 4 տասնյակ հայեր, դաժանագույն ծեծի ենթարկելով, մահվան էին հասցրել 31-ամյա Անատոլի Լարիոնովին, մարմնական վնասվածքներ՝ Ռուսլան Աբդուլժալիլովին և բուժքույր Նինա Ստանկային: Անմիջապես մասսայական ծեծկռտուքից հետո քրեական գործ է հարուցվել «խուլիգանության» , «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու» հոդվածներով: Այս պահի դրությամբ, ըստ Քննչական հանձնաժողովի տվյալների, 33 կասկածյալներից 26-ը կալանավորված են, իսկ մնացած յոթը հետախուզման մեջ են:

Հետաքննության տվյալներով, սեպտեմբերի 20-ի երեկոյան «Եվգենիա» սրճարանում վիճաբանություն է տեղի ունեցել: Երկու կասկածյալները՝ Անդրանիկ Ցականյանն ու Եվգենի Սմիրնովը, շշով հարվածել են սրճարանի այցելուներից Ռոման Սավչենկոյի գլխին, որն անմիջապես իր ընկերների՝ Լարիոնովի և Աբդուլժալիլովի հետ ուղևորվում է հիվանդանոց՝ բժշկական օգնություն ստանալու նպատակով: Հիվանդանոցից Սավչենկոյի ընկերներից մեկը զանգահարում է դեպքին մասնակից հայերից մեկին և հայհոյում, որից հետո արդեն տեղի է ունենում հիվանդանոցի ծեծկռտուքը՝ հայհոյանքներից զայրացած մի խումբ հայեր իրենց ընկերներով ներխուժում են հիվանդանոց և ծեծի ենթարկում Լարիոնովին՝ նրան հասցնելով մահվան: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ստավրոպոլի հայ բնակիչներից մեկը տեղեկացրեց, որ տեղի հայ բնակչության շրջանում մտավախություն կա, որ հիվանդանոցի ծեծկռտուքին ներկա գտնված, բայց չմասնակցած երիտասարդները ևս կդապարտվեն այն հոդվածներով, ինչ իրական մեղավորները, ինչը և, նրանց կարծիքով, կանի Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը: Սակայն այստեղ, մեր զրուցակցի խոսքով, կարծես կա քաղաքական ենթատեքստ ևս, քանի որ հայկական կողմի գլխավոր դերակատարը Վլադիմիր Վլադիմիրովի հակառակորդի օգնականն է, ու սա շատ լավ հնարավորություն է նահանգապետի համար իր հակառակորդից ազատվելու և տեղի բնակչության «պահանջները» բավարարելու համար:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղի բնակիչը նաև նշեց, որ իրենք չեն հերքում միջադեպում հայ երիտասարդների մեղավորության չափաբաժինը, սակայն չեն ցանկանում, որ քաղաքական դրդապատճառները խոչընդոտեն արդար քննությանը: Նա նաև նշեց, որ բավականին լարված է վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ միջադեպից հետո, ակցիաները, նրա խոսքով, ուղղված են հայերի դեմ, և իրենք վախի մթնոլորտում են շարունակում իրենց առօրյա գործունեությունը: Նրա համոզմամբ՝ իրավիճակը տագնապալի է, երբ հնչում են կարգախոսներ, թե «Ռուսների հողն ուժեղների հայրենիք» է և այդտեղ հայերը տեղ չունեն: Ի դեպ, Մինվոդիի բնակչի փոխանցմամբ, իրավիճակն այնքան լարված է, որ տեղեկություններ կան, թե օրերս հայ աղջիկ է առևանգվել, բռնաբարվել և սպանվել, իսկ նահանգապետը կարծես իր քաղաքական նպատակների համար աջակցում է այս տրամադրություններին:

«Առաջին լրատվական»-ը զրուցեց նաև Ստավրոպոլի հայ համայնքի ՌՀՄ Ստավրոպոլի երկրամասի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Գեորգի Սաֆարովի հետ: Նա նշեց, որ ընդհակառակը նահանգապետն արել է ամեն բան, որը չվերածվի ազգամիջյան կոնֆլիկտի և մնա հանցագործության շրջանակներում: Ըստ նրա՝ անթույլատրելի է նման տեղեկություններ տարածել, քանի որ նահանգապետը փորձում է հանդարտեցնել կրքերը և մեղավորներին համապատասխան պատժի արժանացնել:

Ի դեպ, Ստավրոպոլի երկրամասի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունը նրանում է, որ գտնվելով Հյուսիսային Կովկասի կենտրոնական մասում, սահմանակից է ՌԴ-ի 8 սուբյեկտներին, այդ թվում՝ Դաղստանի, Չեչնիայի, Հյուսիսային Օսիայի, Կաբարդինո Բալկարիայի և Կարաչաևո Չերկիսիայի հետ, որը համարվում է Կովկասի «մուսուլմանական գոտին»: Հենց այստեղից էլ բխում է այս երկրամասի քաղաքական նշանակությունը, երկրամասը համարվում է մի ճանապարհ, որով մուսուլմանական արմատականությունը կարող է ներթափանցել Ռուսաստան: Ու թեև երկրամասում մեծամասնություն են կազմում ռուսները, այն պոլիէթնիկ տարածաշրջան է՝ բնակեցված շուրջ 100 ազգությունների ներկայացուցիչներով, այդ թվում՝ էթնոսների ներկայացուցիչներ, որոնք դավանում են իսլամ՝ թաթարներ, չեչեններ, թուրքմեններ, դաղստանցիներ: Ուստի կարելի է ամփոփել, ասելով, որ Ստավրոպոլի երկրամասում բավականին նշանակալի է իսլամական գործոնը: Այս բազմազգ երկրամասում քիչ չեն նաև ազգությամբ հայ բնակիչները, որոնք մշտապես խնդիրներ են ունեցել ոչ միայն տեղի ռուս, այլև մուսուլման բնակչության ներկայացուցիչների հետ. այս երկրամասից կարծես անպակաս են քրեական հետապնդումները, մասսայական ծեծկռտուքները, դաժան սպանությունները, առևանգումները, այնուհետև մասսայական բողոքի ակցիաները ընդդեմ փոքրամասնությունների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում