Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածու Ֆրենսիս Ջոզեֆ Ռիկիարդոնեի նշանակմանը վետո դրած սենատոր Սեմ Բրոունբեքը Կանզասի նահանգապետի ընտրություններում հաղթանակ է տարել: Ինչպես հայտնում է թուրքական Sabah թերթը, դեռ հայտնի չէ, թե մինչեւ հունվար որպես սենատոր պաշտոնավարող Բրոունբեքը հետ կվերցնի՞ Ռիկիարդոնեի նշանակումն առկախելու մասին իր պահանջը, թե՞ ոչ: Նշվում է նաեւ թուրքերի հրճվանքը, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում նշանակալի հաջողությունների են հասել հանրապետականները: ԱՄՆ-ում թուրքական հասարակական կազմակերպությունների անունից գործող Ալի Չինարը նշել է, որ Թուրքիայի համար հատկապես շահեկան կլինի դրությունը Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որի աշխատանքները, սպասվում է, որ ղեկավարելու է հակահայ դիրքորոշմամբ հայտնի Իլեանա Լեհթինենը: