Անհայտ տղամարդը այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Չեռնովցիի բժշկական ինստիտուտի շենքում գործի է դրել իր մարմնին ամրացված պայթուցիկ սարքը. կա 2 զոհ: Այս մասին հայտնում է lifenews.ru-ն:
«Ժամը 12:00-ին բժշկական ինստիտուտի ուսումնական մասնաշենքի տարածքում պայթյուն էր որոտացել: Չարագործը տեղում մահացել է»,- հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները:
Կատարվածի հետևանքով զոհվել է 2 մարդ՝ 42-ամյա դասախոսը ու 18-ամյա մի ուսանող:
Նախնական տվյալների համաձայն՝ մահապարտը եղել է սահմանապահ ծառայության աշխատակից, որը խնդիրներ է ունեցել դասախոսներից մեկի հետ:









































