Thursday, 11 06 2026
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան

Դարանակցիները «քյաշ» փողը Սերժ Սարգսյանի խոսքի հետ չփոխեցին

Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղում ավարտվեցին արտահերթ ընտրությունները:

Հիշեցնենք, որ մարտի 6-ի ընտրություններին հանրապետական երկու թեկնածուները հարակից գյուղերից ընտրողներ էին բերել, որի հետևանքով քվեաթերթիկները ժամը 11.00-ին վերջացել էին, և գյուղի բնակիչները չէին կարողացել մասնակցել գյուղապետի ընտրությանը:

Ինչևէ, նախօրեին կայացած կրկնակի ընտրությունները ևս հարթ չեն անցել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանից երեկ տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղում հանրապետական Վահան Մարգարյանը ընտրողների կողմից ստացել է 39 ձայն, Գյուլնազ Գրիգորյանը 20, իսկ նախկին գյուղապետ Վլադիմիր Սարկիսյանը` 35: Արդյունքում գյուղապետ է ընտրվել Վահան Մարգարյանը: Գարեգին Ազարյանին փոխանցեցինք, որ Վլադիմիր Սարկիսյանը բողոքարկել է ընտրությունների արդյունքները, քանի որ ընտրողները քվեարկել են գունավոր գրիչներով, և հետաքրքրվեցինք` արդյոք սա կարո՞ղ է հիմք ծառայել, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն: Ի պատասխան վերջինս ասաց. «ՀՀ քաղաքացին ազատ է, և Ընտրական օրենսգիրքը չի ասում, թե ինչպիսի գույնի գրիչով պետք է քվեարկի»:

Այնուամենայնիվ, Դարանակ գյուղում նախընտրական եռուն գարուն է սկսվել… Այստեղ երկու շաբաթ առաջ կեղծված ընտրությունների պատճառով Սերժ Սարգսյանը նոր ընտրություններ անցկացնելու հրահանգ էր տվել: Նախօրեին կայացած ընտրություններին նախորդած ողջ ժամանակահատվածն անցել է աննախընթաց ընտրախախտումների մթնոլորտում` ընտրակաշառքների չափը հասցնելով ռեկորդային չափերի: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, գյուղում միմյանց դեմ մրցակցում էին հանրապետական երկու թեկնածուներ` գործող գյուղապետ Վահան Սարկիսյանը և Վահան Մարգարյանը: Վերջինիս պաշտպանում էր ԱԺ հանրապետական պատգամավոր Սպարտակ Մելիքյանը, որը, մեր ունեցած տեղեկություններով, մեծ գումարներ է ուղարկել գյուղ` ձայներ գնելու համար: Գյուղում մեզ հայտնեցին, որ մեկ քվեի արժեքը հասել է մինչև 70 հազար դրամի:

«Սպարտակ Մելիքյանը ընտրություններից առաջ գյուղում կաշառք է բաժանում: Սպարտակ Մելիքյանի վստահված անձինք գիշերը մտել են տնետուն` ահ տալով ստիպել գումար վերցնեն Վահան Մարգարյանի օգտին ձայն տալու համար: Չեմ հասկանում, թե դրանք ի՞նչ օգուտ ունեն մարդուց, որ այդքան գումար են բաժանում: Բայց մի բան հստակ հասկանում եմ, որ այդքան անողը վնաս էլ կտա մարդուն»,- մեզ հետ զրույցում նկատեց գյուղապետի անկուսակցական թեկնածու Գյուլնազ Գրիգորյանը և ավելացրեց, որ իր ընտրողներին նման առաջարկ են արել, որից նրանք պատվով հրաժարվել են: Ավելին` նույն թիմը հիշեցրել է գյուղի այն բնակիչներին, ումից անցյալ ընտրություններին ձայն են գնել, որ իրենց ձայների համար 300 դոլար են տվել, հետևաբար կա՛մ հերթական անգամ ձայնը Վահանին պիտի տան, կա՛մ 300 դոլարը վերադարձնեն, որը մարդիկ արդեն ծախսել են:

«Ես նման կաշառքներ չեմ կարող տալ, որովհտև 20 դրամ էլ չունեմ: Բացի դա, վաղը այդ գումարները իմ գյուղի վրայից պետք է պոկեմ, որ տակից դուրս գամ: Ավելին` Դարանակում ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը իր մարդկանց ուղարկել է գյուղ և փոխանցել, որ գյուղի բնակիչները իրենց ձայնը տան արդեն նախկին գործող գյուղապետ Վահան Սարկիսյանին: Ես էդ հնարավորությունը չունեմ, որ կապվեմ Սերժ Սարգսյանի հետ և հարցնեմ, թե Վլադիմիր Սարկիսյանը գյուղի և գյուղի բնակիչների համար այս 10 տարիների ընթացքում ի՞նչ էր արել, որ Սերժ Սարգսյանը նորից նույն ձևի թեկնածուի շահն էր պահում»,- մեր միջոցով իր մտահոգությունը Սերժ Սարգսյանին փոխանցեց Գյուլնազ Գրիգորյանը: Պայմանագրային զինծառայողներին էլ պարտադրել են, որ գործող գյուղապետ Վլադիմիր Սարկիսյանի կամ Վահան Մարգարյանի օգտին քվեարկեն` սպառնալով, որ հակառակ դեպքում աշխատանքից կազատեն: Գյուղապետի թեկնածու Գյուլնազ Գրիգորյանի խոսքերով, հասկանալու համար, թե Դարանակում քանի արդար ընտրող կա` պետք է հաշվեն իր ձայները: «Իմ ստացած ձայները ցույց են տալիս, որ ընդամենը 20 բնակիչ իրենց հոգիները չեն վաճառել»:

Հարկ է նկատել, որ Սպարտակ Մելիքյանը` որպես ընտրակաշառքի ավանդույթի ներդնող, իր շքախմբով անձամբ է ներկա եղել ընտրությունների ընթացքին, որ տեսնի, թե իր բաժանած գումարները նպատակին ծառայո՞ւմ են, թե՞ ոչ: Բայցևայնպես, Դարանակի յուղը չի տապակվում. արդեն նախկին գյուղապետ Վլադիմիր Սարկիսյանի խոսքերով, ընտրություններն անցկացվել են գունավոր գրիչներով և ֆլոմաստերներով… «Հանաձնաժողովի նախագահը ճիշտ չի աշխատել, դրա համար ընտրությունների արդյունքները ներկա պահին գնում ենք Սևանի ընտրական հանձնաժողովում բողոքարկելու»,- ավելացրեց Վլադիմիր Սարկիսյանը: Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններում էլ նա էր, այսպես ասած, հաղթել, բայց կեղծիքների արդյունքում արտահերթ ընտրություններ անցկացվեցին:

Նախկին գյուղապետին հարցրինք` ի՞նչն է պատճառը, որ Դարանակում այդպես էլ նորմալ ընտրություններ չանցկացվեցին: Ըստ Սարկիսյանի. «Կուսակցությունը առաջ պաշտպանել է Վահան Մարգարյանին, իսկ հետո` ինձ: «Հանրապետական» կուսակցությունը ժողով է արել և պաշտպանել իմ թեկնածությունը»: Իսկ հարցին` Սերժ Սարգսյանը հրահանգ իջեցրե՞լ է, որ ընտրություններն անցնեն արդար և թափանցիկ, պատասխանեց. «Չէ՛, նման հրահանգներ չեն եղել նախագահի կողմից»: Նրա խոսքերով, թեև փաստերը բավարար են արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, բայց չգիտի, թե այս անգամ արտահերթ ընտրություններ կանցկացվեն, թե ոչ: Իսկ գյուղապետ ընտրված հանրապետական Վահան Մարգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վերջնական արդյունքներով ինքն է ընտրվել գյուղապետ, և արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չկա:

Երբ տեղեկացրինք, որ հակառակ կողմը` նախկին գյուղապետ, կրկին հանրապետական Վլադիմիր Սարկիսյանը, բողոքարկել է ընտրությունները` պատճառաբանելով, որ 8 ընտրողներ ընտրել են ֆլոմաստերներով և գունավոր գրիչներով, ինչպես նաև տեղեկություններ են տարածվել, որ ԱԺ հանրապետական պատգամավոր Սպարտակ Մելիքյանը մինչև 70 հազար դրամի ընտրակաշառք է բաժանել իր օգտին տրված ամեն ձայնի դիմաց, ավելացրեց. «Գումարներ չեն բաժանվել, դա ամբողջությամբ սուտ է: Իսկ եթե դրա համար ընտրությունները բողոքարկել են, ես էլ կարող եմ դատի տալ: Պարզապես ես բողոքելու սովորություն չունեմ… Սակայն կարող եմ, չէ՞, ինձ զրպարտելու համար բողոքարկել»,- նկատեց Վահան Մարգարյանը:

Տաթև Մեսրոպյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում