«Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կարող էր ռուսական ակումբներից մեկում հայտնվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
Իսպանացի լրագրողների տեղեկությունների համաձայն` մինչև Մեսսիի` կատալոնական ակումբի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելը ռուսաստանյան ակումբներից մեկը արգենտինացու պայմանագրով նախատեսված հրաժարագին է խոստացել «Բարսելոնա»-ին` 250 մլն եվրո: Իսկ անձամբ Մեսսիին ռուսաստանյան ակումբը տարեկան 30 մլն եվրո աշխատավարձ էր առաջարկել: Ֆուտբոլիստը, սակայն, հրաժարվել է Ռուսաստան տեղափոխվել:
Հիշեցնենք` վերջերս Մեսսին նոր պայմանագիր ստորագրեց «Բարսելոնա»-ի հետ, որը մինչև 2018 թվականը վավերականության ժամկետ ունի:










































