«Միլան»-ի բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոն շատ մոտ է աշխարհի գործող չեմպիոն «Կորինտիանս»-ի կազմ տեղափոխվելուն, հայտնում է SportMediaset-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ կողմերը բարեհաջող անցկացրել են առաջին գործնական հանդիպումը, ու մնացել է կարգավորել որոշ մանր հարցեր: Սպասվում է, որ Պատոյի տեղափոխությունը «Կորինտիանս»-ին կարժենա 15 մլն եվրո, ու այն կկայանա Նոր տարուց անմիջապես հետո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հաստատել էր, որ Պատոն ցանկանում է լքել «Միլան»-ը:








































