Wednesday, 01 05 2024
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ»․ նախարար
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
14:30
Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել Սևանա լիճ
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր
Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը
Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում
13:00
Նավթի գները նվազել են- 30-04-24
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև
Տոտալ անվստահություն կա. Ազատի զորամասի գործով Փաշինյանի կողմից նշանակվեցին մեղավորներ ու անմեղներ

Ամբողջական գնացուցակները

Արդեն մի քանի շաբաթ է՝ նավթի համաշխարհային գինը «հրաշքներ» է գործում և արձանագրել է ռեկորդային անկումներ: Սակայն Հայաստանը կարծես թե այդ աշխարհից չլինի, քանի որ Հայաստանում այս իրողությունը որևէ կերպ չի արտացոլվում, բացի իհարկե այն բացասական սպասումներից, որ կան նավթի գնի անկումից Ռուսաստանի տնտեսության խնդիրների և հայաստանյան տնտեսության վրա անդրադարձի առումով: Երբ աշխարհում նավթի գների աճ է արձանագրվում, ընդամենը մի քանի օր հետո մենք՝ հայաստանցիներս, շարքային սպառողներս, այդ աճը, օրինակ, արձանագրում ենք Հայաստանում բենզալցակայանների գնացուցակների վրա: Հայաստանյան ներկրողները նավթի համաշխարհային գների աճին արձագանքում են գրեթե լույսի արագությամբ: Սակայն հենց տեղի է ունենում գների նվազում, Հայաստանում խուլ են ու համր, Հայաստանում վառելիք ներկրողները դառնում են կրիայից էլ դանդաղ, և գների որևէ աճ տեղի չի ունենում:

Մինչդեռ այսօր մենք գործ ունենք ոչ միայն պարզապես անկման, այլև, ըստ էության, ռեկորդային անկման հետ, շարունակական անկման, միևնույն ժամանակ նաև անկումային շարունակության սպասումների հետ: Ահա այս ամենով հանդերձ՝ Հայաստանում որևէ կերպ ոչ մի արձագանք չկա, ոչ մի դրամի գնանկում: Սակայն առանձնապես մեծ խելք պետք չէ՝ հասկանալու համար, թե ինչու է այդպես: Գնանկում արձանագրվում է այնտեղ, որտեղ կա մրցակցություն և ազատ շուկա: Հայաստանում վառելիքային ոլորտը, մասնավորապես բենզինի և դիզվառելիքի ներկրումը, որն ուղղակիորեն նավթի հետ կապված ոլորտն է Հայաստանում, ըստ էության քվոտավորված է: Այստեղ կան մի քանի խաղացողներ՝ ներկրման և մանրածախ առևտրի բնագավառում:

Խաղացողներ, որոնք, ընդ որում, տարբեր դաշտերից են, այսպես ասած՝ և իշխանական սերժսարգսյանական, և ոչ իշխանական ծառուկյանա-քոչարյանական դաշտից, և այսպես ասած՝ «ոսկե միջինի» ձգտող հովիկաբրահամյանական դաշտից: Նրանք բոլորը կամ ներկրման մեջ են քվոտավորված, կամ առնվազն մանրածախ վաճառքի: Հստակեցված են ծավալներն ու գները, ինչի պատճառով, օրինակ, չնայած ոլորտում իբր ներկա սուբյեկտների բազմազանությանը, իրականում գները բարձրանում և իջնում են ավելի սինխրոն, քան սինխրոն լողի աշխարհի առաջնության ամենահաջող ելույթների ժամանակ է:Ու նույն սինխրոնության շրջանակում է նաև, որ Հայաստանում տնտեսական մենաշնորհների դեմ պայքարի հանձնաժողովին հայաստանյան վառելիքային շուկայում նավթի համաշխարհային գների անկման հանդեպ անարձագանք իրադրությունը հետաքրքրում է այնքան, որքան այդ վիճակը կհետաքրքրեր սննդի անվտանգության տեսչությանը:

Ավելին, այդ հանձնաժողովը նույնիսկ կազմ ու պատրաստ է՝ արդարացնել քվոտաների տերերին, թե իբր նրանք վաճառում են թանկ ներկրածը, դրա համար էլ չեն էժանացնում: Շատ հետաքրքիր է, այդ դեպքում ինչո՞ւ են այդպես արագ թանկացնում էժան ներկրածը, երբ նավթի համաշխարհային գները բարձրանում են: Բայց այդ հարցերի պատասխանները Հայաստանում փնտրելը լրիվ ավելորդ է, որովհետև այդ պատասխանները շատ պարզ են առկա համակարգի գոյության պայմաններում՝ ազատ մրցակցության և պետական անաչառ կարգավորման բացակայություն, բիզնեսի և քաղաքականության սերտաճվածություն: Այս ամենը որևէ երկրում պետք է հանգեցներ հետաքննության, քրեական գործերի, սակայն հանգում է ընդամենը ամբողջական գնագոյացման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում