Պաղեստինա-իսրայելական անուղղակի խորհրդակցությունները Կահիրեում կանցկացվեն հոկտեմբերի վերջին: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Մուսա Աբու Մարզուկին:
Նրա խոսքով՝ «պաղեստինյան պատվիրակությունը պատրաստ է միասնական ճակատով պաշտպանել իր իրավունքները»:
«Բանակցությունների օրակարգում կլինի Գազայի հատվածում օդային և ծովային նավահանգիստների բացումը»,- ասել է Աբու Մարզուկը:










































