Ալբանիայի դրոշը, որն օրեր առաջ կայացած Սերբիա – Ալբանիա խաղում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառ էր դարձել, սերբերը հանձնել են ՈւԵՖԱ-ին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դրոշն ամրացված է եղել անօդաչու սարքից ու թևածել ամբողջ մարզադաշտով: Այն բանից հետո, երբ սերբ ֆուտբոլիստ Ստեֆան Միտրովիչը ցած է իջեցրել այն, ծեծկռտուք է սկսվել երկու թիմերի ֆուտբոլիստների միջև, որին միացել են նաև երկրպագուները:
Անգլիացի մրցավար Մարտին Անտկիսնոնը ստիպված է եղել 42-րդ րոպեին 0:0 հաշվի ժամանակ ընդհատել խաղը, որն այդպես էլ մնացել է անավարտ:
ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել այս հարցով: Վերջնական որոշումը հրապարակվելու է հոկտեմբերի 23-ին:








































