Թուրինի «Յուվենթուս»-ը շարունակում է նոր պայմանագիր ստորագրելու շուրջ բանակցություններ վարել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ:
«Ծեր Սինյորա»-ն պատրաստ է ավելի քան եռապատկել Պոգբայի ներկայիս աշխատավարձը՝ 1.3 մլն եվրոյից հասցնելով 4 մլն-ի: Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2018թ.:
Tuttosport-ի տեղեկացմամբ՝ Պոգբան պատրաստ է ընդունել թուրինյան ակումբի առաջարկը:







































