Wednesday, 01 05 2024
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ»․ նախարար
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
14:30
Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել Սևանա լիճ
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր
Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը
Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում
13:00
Նավթի գները նվազել են- 30-04-24
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև
Տոտալ անվստահություն կա. Ազատի զորամասի գործով Փաշինյանի կողմից նշանակվեցին մեղավորներ ու անմեղներ
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 63 ցուցարար է ձերբակալվել

Չեմ հիշում որևէ իշխանություն, որ իր կամքով իր լիազորությունները սահմանափակի. Ավետիք Իշխանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

-Պարոն Իշխանյան, Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը երեկ ներկայացվեց Սերժ Սարգսյանին: Հրապարակի ուժերն այն սվիններով են ընդունում՝ մեկնաբանելով, որ սա իշխանությունների համար վերարտադրության ևս մեկ հնարավորություն է: Դուք ի՞նչ կարծիք ունեք ներկայացված հայեցակարգի վերաբերյալ:

-Անկեղծ ասած՝ ես նոր եմ ծանոթացել հայեցակագին: Մինչ այդ հայեցակարգի նախագծի մասին ես իմ կարծիքն ասել եմ, այն էլ՝ անորոշ կարծիք, որովհետև գործող Սահմանադրության մեջ հիմնական և կարևորագույն խնդիրների շուրջ հայեցակարգում մտահոգություններ կային, բայց հստակ առաջարկություններ չկային:

Իմ կարծիքով, Սահմանադրության ամենակարևոր կետը իշխանության տարանջատումը պետք է լինի: Նկատի ունեմ՝ իրական դատական իշխանություն ունենալը, որը գործադիր իշխանության հետ որևէ առնչություն չունի: Դա իրավական պետության հիմքն է, և իմ համոզմամբ՝ իրական դատական իշխանությունը ցանկացած պետության ողնաշարն է: Հայեցակարգի նախագծում այդ մասին խոսք չկար, կային մտահոգություններ, բայց առաջարկությունները շատ պարզունակ էին: Մտածել եռաստիճան դատական համակարգից երկաստիճանի անցում կատարելու մասին, որը որևէ բան չէր տալու: Հայեցակարգում իրենք են ընդունել, որ երկրներ կան, որտեղ մեկն է արդյունավետ գործում, երկրներ էլ կան, որ մյուսն է արդյունավետ գործում:

Հաջորդ կարևորագույն խնդիրը տեղական իշխանությունների ինքնուրույնությունն է, որը ժողովրդավարության հիմքն է: Հայաստանում տեղական ինքնակառավարումը ձևական բնույթ է կրում, որովհետև այն գտնվում է մարզպետների դիկտատի տակ: Հայեցակարգի նախագծում այդ մտահոգությունները կային, բայց առաջարկություններն ընդամենը համայնքների խոշորացմանն էին վերաբերում: Հիմա հայեցակարգը բավական փոփոխված է, արդեն բավական որոշակիություն կա հայեցակարգում:

Եթե խորհրդարանական մոդելի անցնի Հայաստանը, ապա դատական անկախության երաշխիքը կմեծանա: Խոսքս վերաբերում է իրական խորհրդանական հանրապետությանը, որտեղ վարչապետը գործադիր իշխանություն կրողն է իր կառավարությունով, իսկ դատարանները բացարձակապես կապ չունեն գործադիր իշխանության հետ: Այսպես է Եվրոպայի համարյա բոլոր երկներում, որոնց մենք ասում ենք իրավական պետություն: Հայեցակարգում այդ առաջարկությունը կա:

Ես և իմ համախոհները դեմ ենք եղել 95 թվականին ընդունված սահմանադրությանը, որը միապետական սահմանադրության նախագիծ էր և կեղծիքներով էլ ընդունվեց, 2005 թվականի փոփոխությունները նույնպես կեղծիքով ընդունվեցին, և ընդամենը կոսմետիկ փոփոխություններ արվեցին: Հիմա այս հայեցակարգը կարծես թե այդ առաջարկություն է անում, ավելի դրական է, քան հայեցակարգի նախագիծը: Ես ձեռնպահ կմնամ՝ մինչև լինի բուն նախագիծը, որտեղ կտեսնեմ, թե իմ ասած սկզբունքներն ինչպես են իրագործված նախագծում:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում