Monday, 22 06 2026
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին

Արթնանալու ժամանակն է. Վահան Հովհաննիսյան

Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը աշխարհի ամենամեծ և կարևորագույն գրքի ցուցահանդեսում` «Ֆրանկֆուրտեր Բյուխմեսսե»-ում ներկայացրել է իր «Մանդիլիոն» վեպի անգլերեն, ռուսերեն և հայերեն տարբերակները: Հատկանշական է, որ ամեն տարի այս ցուցահանդեսը հյուրընկալում է ավելի քան 7000 ցուցադրողի` ավելի քան 100 երկրից, ինչպես նաև հարյուրհազարավոր այցելուների ու գրական բնագավառի մասնագետների:

Վահան Հովհաննիսյանի խոսքն ամբողջությամբ` ստորև: Սիրելի’ ընթերցող Եթե ընդամենը 3 տարի առաջ ինչ-որ մեկն ինձ ասեր, որ ինձ վիճակված է մոտ ապագայում ծավալուն գիրք գրել, ընդ որում` գեղարվեստական ստեղծագործություն, ես ոչ մի կերպ չէի հավատա: Սակայն հանգամանքների բերումով ես զգացի, որ դա անհրաժեշտ է: Ի՞նչը դրան նպաստեց` ներքին պահանջը, անձնական բնույթի հարցերը կամ ընկերների խորհուրդները, արդեն կարևոր չէ: Գիրքը գրված է և հրատարակված, այնպես որ` արդեն միայն ինձ չի պատկանում: Այժմ ամեն ոք կարող է դատել գրքի և այն մասին, թե ինչ եմ աշխատել դրանում ամփոփել: Հնարավոր է` Դուք համաձայնեք իմ մտքերին, հնարավոր է` ժխտեք դրանք, սակայն անտարբեր չեք մնա, ես անկեղծորեն հույս եմ տածում: Փորձեմ բացատրել` ինչու: Վեց հարյուրամյակ առաջ իմ ժողովրդի պատմությունը «կանգ առավ»: Հայաստանը` որպես համաշխարհային զարգացման ինքնուրույն սուբյեկտ, դադարեց գոյություն ունենալ: Ոչ, իհարկե, հայ ժողովրդի կյանքը Հայկական բարձրավանդակում և դրանից դուրս շարունակվում էր, սակայն այլ ժողովուրդների հետ մեր ուղղակի մասնակցությունը մարդկային քաղաքակրթության զարգացմանը դադարեց:

2

Անշուշտ, մեր բազմաթիվ հայրենակիցների հոգիներում փոթորկվող անհագ էներգիան և հույսը (հիմա, կարծես, սկսում են սպառվել), պահանջելով ելք և իրացում` մասնավոր հաջողության պարագայում, շարունակում էին սնել հայոց կյանքը` տալով աշխարհին հիասքանչ ճարտարապետներ, արդյունաբերողներ, երաժիշտներ, նկարիչներ, գրողներ, զինվորականներ և քաղաքական գործիչներ, սակայն նրանք համալրում էին համաշխարհային քաղաքականության, տնտեսության և նույնիսկ մշակույթի գործիչների շարքերը այլ, հաճախ օտար քաղաքակրթական միջավայրի միջոցով: Որովհետև սեփականը չկար: Եվրոպական հարազատ մշակույթների զանգվածից հայ ժողովրդին կտրել էին պատմական ճակատագրի հարուցած անհաղթահարելի պատնեշները:

Այդ մասին ես ժամանակին հոդված եմ գրել, որը հրապարակվել է մեզ մոտ և Գերմանիայում (այն կարող եք կարդալ իմ` www.vahan.am կայքում): Սակայն նույնիսկ այն ժառանգությունը, որ իմ ժողովուրդը թողել էր մարդկությանը մինչ այն պահը, երբ Մութը պատեց մեր երկիրը, որը մինչ օրս չենք կարողացել ամբողջությամբ թոթափել, բավարար է քաղաքակրթություն` մեր վերադարձի կամուրջը լինելու համար: Իհարկե, ճշմարտությունն այն է, որ ներկայումս էլ, երբ թվում է, թե հայ ժողովրդին նոր հնարավորություն է ընձեռվել ազգ դառնալու և կիսամոռացված անցյալից արժանապատիվ ապագային անցնելու կամուրջները վերականգնելու, հին պատնեշները հեշտ չէ հաղթահարել: Ի դեպ, քաղաքակրթական շրջանը, որից Հայաստանը դուրս մնաց, բռնի ներառվելով օտար միջավայրում, մեզանից ոչ պակաս կորցրեց մեր բացակայության պատճառով: Լռելու, շրջանցելու, հայ ժողովրդի օրինական պատմական ժառանգությունը և տեղը քրիստոնեական արժեքների հիման վրա ձևավորված եվրոպական քաղաքակրթության տարրերի ստեղծման գործում աղավաղելու կամ մոռացության մատնելու արհեստական փորձերն աղքատացնում են ոչ միայն մեր պատմությունը, այլ նաև այսօրվա եվրոպացիների հոգևոր աշխարհը, այդ թվում` ռուսների:

Սակայն ամենակարևորը` Հայաստանը և հայերը` որպես եվրոպական քաղաքակրթության` օրգանապես անքակտելի մաս, դրա իմունիտետի կարևոր տարրն են, իմունիտետ, որն այսօր թուլացել է մինչև այդ քաղաքակրթության համար վտանգավոր սահմանը: Մինչև անդարձելիության կետը: Արթնանալու ժամանակն է: Եվ ես գրեցի «Մանդիլիոն»-ը: Կօգնի՞ այն արթնանալուն, թե` ոչ, թողնում եմ Ձեր դատին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում