Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին Ադրբեջանի պետական նավթընկերությունը Վրաստան Է արտահանել 278,46 մլն խորանարդ մետր գազ` հունվար-սեպտեմբերի ավելի քան 247 մլն խորանարդ մետրի փոխարեն: Այդ մասին ասված Է ընկերության՝ երեկ տարածված հաղորդագրության մեջ: Հոկտեմբերին ընկերությունը Վրաստան Է արտահանել մոտավորապես 31,12 մլն խորանարդ մետր գազ` սեպտեմբերի 14,3 մլն խորանարդ մետրի փոխարեն: Ադրբեջանի պետնավթընկերությունը Վրաստանին սեփական գազի մատակարարումներ Է իրականացնում Ադրբեջանի Ղազախի շրջանում երկու երկրները միավորող խողովակաշարով: Դրանով գազի մղման հզորությունը կազմում Է տարեկան մոտավորապես 3 մլրդ խորանարդ մետր: