ԱՄՆ-ի հարավում և կենտրոնում ձմեռային փոթորիկների պատճառով տեղի ունեցած ավտովթարների և ծառերի ընկնելու հետևանքով վեց մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է BBC-ն։
Փրկարարական ծառայությունների տեղեկություններով՝ այդ շրջաններում հազարավոր մարդիկ առանց էլեկտրաէներգիայի են մնացել, հետաձգվել են մի քանի հարյուր չվերթներ:
Օդերևութաբանները նշում են, որ մոտակա օրերին փոթորիկների էպիկենտրոնը կտեղափոխվի երկրի հյուսիս-արևելք:
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ Նյու Յորքի նահանգում այս շաբաթ կարող է 46 սմ ձյուն տեղալ:










































