Դերասան Հարիսոն Ֆորդը անդամագրվել է Շրոպշիր դքսության ամառային ակումբին, հայտնում է The Telegraph-ը:
Հայտնի է, որ Կալիֆոռնիայում Ֆորդն ունի 11 ինքնաթիռ: Նրան չի հաջողվել որևէ մեկը իր հետ Մեծ Բրիտանիա տանել, այդ իսկ պատճառով նա որոշել է ընդունվել ակումբ:
Ինչպես պատմել է Շրոպշիրի աերոակումբի ինստրուկտոր Բոբ Պուլերը, Ֆորդը մինչև տարեվերջ մուծել է անդամավճարը:








































