Բոստոնում (Մասաչուսեթս) հետազոտողները բացել են ժամանակի պարկուճը, որը 113 տարի գտնվել է քաղաքի ամենահին վարչական շենքի տանիքի արձաններից մեկում: Այս մասին հայտնել են քաղաքային արխիվի պաշտոնական ներկայացուցիչները՝ փոխանցում է TASS գործակալությունը:
Այն մասին, որ պղնձաձույլ առյուծի գլխում կարող է պարկուճ լինել, սեպտեմբերի սկզբին հայտնել է Բոստոնի պատմական միության տնօրեն Բրայան Լեմեյը: Արձանները, որոնք 1901 թվականին տեղադրվել էին Բոստոնի կենտրոնի պատմական շենքի՝ Կապիտոլիումի տանիքին, սեպտեմբերին իջեցվել էին մաքրման նպատակով: Պատմաբանները դա հարմար առիթ էին համարել՝ ստուգելու արձաններից մեկում պարկուճի առկայության մասին վարկածը: Նրանք առյուծի գլխում հայտնաբերել են կոշիկի տուփի չափի մետաղական արկղ:
Ներսում հայտնաբերվել են 1896 թվականին հրատարակված գիրք՝ նվիրված ԱՄՆ միջազգային հարաբերություներին, մի քանի նամակներ, թերթեր և այն ժամանակվա հայտնի քաղաքական գործիչների լուսանկարները:
Պատմաբանների կարծիքով՝ ժամանակի պարկուճը թողել է Բոստոնի բնակիչներից մեկը՝ ԱՄՆ քաղաքացիական պատերազմի վետերան Սամյուել Ռոջերսը:













































