Ռուսաստանի կասպյան նավատորմի «Դաղստան» ու «Գրադ Սվիժայսկ» ռազմանավերը ժամանել են Ադրբեջան:
Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այսօր առավոտյան Բաքվի ծոց մտած նավերը խարիսխ են գցել Պետական դրոշի հրապարակի մոտ՝ Ադրբեջանի ռազմածովային ուժերի նախկին տարածքում: Նավերը դիմավորել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի ղեկավարությունը:
Նշենք, որ այցի ընթացքում նավերի հրամանատարություններն ու անձնակազմերը կայցելեն Շեհիդների ծառուղի, նրանց կընդունի Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարությունը, նրանք նաև կծանոթանան ուսումնական պրոցեսին Ռազմածովային բարձրագույն ուսումնարանոմ:
Ծրագրի շրջանակում մշակութային և պատմական հուշարձաններին ծանոթանալու նպատակով ծրագրվում է անձնակազմերի զբոսանք Բաքվում, ինչպես նաև մասնակցություն ընկերական ֆուտբոլային հանդիպմանը:
Այցը կտևի մինչև հոկտեմբերի 19-ը:










































