Մեր օրերում փորձարկումների դիմում են նույնիսկ այն պարբերականները, որոնք արդեն որոշել են իրենց կարգավիճակը և լսարանը դեռ մի քանի տարի առաջ: Այսպես՝ Playboy-ի հեղինակները որոշել են 2013 թ. առաջիկա ամսագիրը նվիրել ոչ թե աղջիկներին կամ ավտոմեքենաներին, այլ ժամանակակից արվեստին: «Էրոտիկայի սիրահարները կարող են հիասթափվել»- հաղորդում է The Independent-ը:
Ընդ որում՝ իր սովորական չափորոշիչներից ամսագիրը հեռու չի գնա: Չնայած նրան, որ հունվար-փետրվար ամիսների համարը նախատեսված է լինելու ավելի բարձրաճաշակ ընթերցողների համար, միևնույն է Playboy-ի էջերում արվեստի թեման լինելու է կնոջ մերկ մարմինը:
Թարմ համարի նշանաբանը կդառնա «Փլեյմեյթը որպես արվեստ» կոչը: «Փլեյմեյթ» ամսագրի հեղինակներն անվանում են շապիկի հակառակ կողմում աղջիկների լուսանկարները: Այս համարից որոշ լուսանկարներ արդեն հայտնվել են համացանցում:
Playboy-ը կներկայացնի այնպիսի վարպետների աշխատանքներ, ինչպիսին են Ռիչարդ Փրինսը, Ջիլ Մաջիդը, Թրեյսի Էմին և Սինդի Շերմանը: Թե ինչպես կվերաբերվեն ընթերցողներն ամսագրի նման փոփոխությանը՝ հայտնի չէ:










































