Երջանկությունը, թերևս, անձնական հաջողության միակ իրական չափանիշն է: Այլոց երջանկացնելը հաջողության բարձր դրսևորում է, բայց դա գործնականորեն անհնար է, եթե մարդը գոհ չէ սեփական կյանքից: Փորձագետները թվարկել են 9 փոքր փոփոխություններ, որոնք արժե անել մի քիչ ավելի երջանիկ դառնալու համար:
1. Ամեն օրը սպասումով սկսել: Ընդ որում՝ ինչ-որ լավ բանի սպասումով:
2. Ժամանակ գտնել առաջնայնությունները ծրագրելու և դասակարգելու համար: Սթրեսի հիմնական պատճառն աշխատանքն ու զբաղվածությունն են, բայց հարկավոր չէ դրա վրա կենտրոնանալ:
3. Բոլորին անխտիր նվերներ անել: Եվ բոլորովին պարտադիր չէ, որ դրանք իրեր լինեն. լիովին բավարար են ժպիտը, ջերմ խոսքը, երախտագիտությունը կամ խրախուսանքը:
4. Չմտնել քաղաքական վեճերի մեջ: Քաղաքականության և կրոնի վերաբերյալ քննարկումներն անարդյունք են, քանի որ այս հարցերում երկու կարծիք չի լինում: Որպես հետևանք՝ մարդիկ միայն նեղանում են իրարից: Այդպիսի մթնոլորտում դժվար է երջանկության ճանապարհը բռնել:
5. Միայն բարին սպասել: Պետք չէ բոլոր մարդկանց չար համարել ու մտածել, որ շրջապատում բոլորի մտադրությունները չար են: Մարդկանց մեծ մասը բարի մտադրություններ ունի և պետք է հույս դնել նրանց վրա:
6. Ուտել դանդաղ և միայն բարձրորակ սնունդ:
7. Հետևում թողնել արդյունքները: Հենց որ աշխատանքն ավարտվում է, ոչինչ փոխել հնարավոր չէ, ուստի դրա պատճառով մտահոգվել չարժե: Պետք է կենտրոնանալ ընթացիկ գործերի վրա:
8. Անջատել հեռուստացույցը, եթե այն որպես «ֆոն» է միացրած: Այն անբավարարվածություն է առաջացնում:
9. Ամեն օրը գոհունակությամբ ավարտել: Քնելուց առաջ պետք է գրի առնել, թե ինչ հրաշալի բաներ են այդ օրը տեղի ունեցել, հայտնում է raut.ru-ն:









































