Հիմալայներում ձնահյուսքի պատճառով զոհված լեռնագնացների թիվը հասել է 29-ի՝ ասվում է տեղի իշխանությունների նախօրեին տարածած հաղորդագրությունում:
Ավելի վաղ հաղորդվում էր 21 զոհի մասին:
Երեկ առավոտյան փրկարարները հայտնաբերել էին 3 մարդկանց մարմիններ, ևս 5 լեռնագնաց համարվում է անհետ կորած: Նրանք եղել են Աննապուրնայի գագաթին, որտեղ փլվել էր ձնահյուսքը, ու փրկարարները չէին կարողացել նրանց հայտնաբերել՝ ասվում է AFP-ի տարածած հաղորդագրությունում:
Հնդկական India Express-ի տեղեկություններով՝ 16 մարդ՝ 9 նեպալցի, 3 լեհ, 3 իսրայելցի ու 1 վիետնամցի, զոհվել են Մուստանգ լեռան շրջանում, ևս 19 մարդ վնասվածքներ են ստացել: Հինգ արտասահմանցիներ՝ 4 կանադացի և 1 հնդիկ, զոհվել են Մանանգի շրջանում: 85 զբոսաշրջիկների հետ կապը կտրվել է:







































