Լոնդոնի «Չելսի»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդը ձմռանն ստիպված կլինի նոր թիմ գտնել:
«Չելսի»-ին մոտ կանգնած աղբյուրն ասել է. «Լեմպարդը ցանկանում է հանդես գալ «Չելսի»-ի կազմում, սակայն ղեկավարությունը նրան ասել է նոր ակումբ գտնել՝ ձմռանը տեղափոխվելու համար:
Լեմպարդը չի կարողանում համակերպվել այս մտքին: Նա ցանկանում է խաղալ այստեղ. «Չելսի»-ն նրա համար ամեն ինչ է»:
Լեմպարդի համար հավանական տարբերակ է համարվում MLS-ը:









































