ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը համանախագահների հետ չի եկել Բաքու: Այս մասին APA-ին հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատանը:
«Թեև Ջեյմս Ուորլիքը ծրագրում էր այս շաբաթ այցելել Ադրբեջան ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ, սակայն նա անձնական պատճառներով չի կարողացել միանալ իր գործընկերներին: Չնայած դրան՝ ամերիկյան կողմը ներկայացված է Ադրբեջանի կառավարության հետ հանդիպումներում: Դեսպան Ուորլիքը հավատում է իր գործընկերների այցի արդյունավետությանը, նաև անհամբերությամբ սպասում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Փարիզում կայանալիք հանդիպմանը»,- նշվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պյեր Անդրեն (Ֆրանսիա) արդեն Բաքվում են: Համանախագահների այցը տարածաշրջան կտևի մինչև հոկտեմբերի 18-ը:
Լուսանկարը՝ Photolure-ի









































