News Georgia-ի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ռուսթավելի պողոտայում վառել են ամանորյա եղևնու լույսերը; Վերջին տարիներին ավանդույթ է ձևավորվել, որ 25 մետր բարձրությամբ արհեստական եղևնին տեղադրվում է այն շենքի մոտ, որտեղ վերջին տարիներին աշխատել է Վրաստանի խորհրդարանը, որն այս տարի տեղափոխվել է Քութայիս:
Ամանորյա եղևնու լույսերը միացնելու արարողությանը ներկա է գտնվել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով վառել է գլխավոր եղևնու լույսերը: Տեղի է ունեցել նաև տոնական հրավառություն:









































