Այսօր լրանում է հայ սիրված երգչուհի, երջանկահիշատակ Վարդուհի Վարդանյանի մահվան 8-րդ տարելիցը:
2006 թվականին հոկտեմբերի 15-ին Մարտունիից վերադառնալու ճանապարհին չարաբաստիկ ավտովթարի հետևանքով մահացավ երգչուհի Վարդուհի Վարդանյանը:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Facebook-ի իր էջում գրել է.«2006 թվականի հոկտեմբերի 15-ին մեզանից հեռացավ Վարդուհին: Գնաց այնպես, որ կարծես ամեն պահի հետ է գալու… Աստված հոգիդ լուսավորի, Թութուշ ջան: Մեզ մի մոռացիր»:











































