Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենը հայտարարել է, որ իր և Կլաուդիո Բրավոյի միջև առողջ մրցակցություն է: «Կապտանռնագույններ»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ազգային առաջնության շրջանակներում կայացող խաղերում դարպասապահի գիծը վստահում է չիլիացի ֆուտբոլիստին:
«Մենք Բրավոյի հետ ցանկանում ենք բարդացնել Լուիս Էնրիկեի կյանքը: Չեմպիոնների Լիգայում ելույթները մեծ փորձ է ինձ համար:
Բայց ես լավատես եմ և վերլուծում եմ յուրաքանչյուր խաղ: Օրեցօր առաջընթաց եմ գրանցում, քանի որ խաղում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ»,- Marca-ն մեջբերում է Տեր Շտեգենի խոսքերը»:








































