Ալբանիայի և Սերբիայի հավաքականների միջև ֆուտբոլային մրցախաղին խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է Ալբանիայի վարչապետի եղբայր Օլսի Ռաման: Ռաման ձերբակալվել է «Պարտիզան» մարզադաշտի VIP օթյակից: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Եվրոպայի առաջնությանն ընդառաջ հավաքականների միջև խաղը դադարեցվել է 42-րդ րոպեին՝ այն բանից հետո, երբ մարզադաշտի վրայով թռչել է Ալբանիայի դրոշով անօդաչու սարք: Սերբիայի հավաքականի պաշտպան Ստեֆան Միտրովիչը պատռել է դրոշը, որից հետո ֆուտբոլիստների միջև ծեծկռտուք է սկսվել:
Ըստ Սերբիայի իշխանությունների՝ անօդաչու սարքն արձակել էր Ռաման: Նա իր երեք հայրենակիցների հետ 40 րոպե անցկացրել է ոստիկանական տեղամասում, որից հետո վտարվել Տիրանա:






































