Նոր տարում ներդրողներն իրենց տեսահորիզոնում կընդգրկեն Ճապոնիան, BRICS-ի և Միջերկրածովյան երկրները: Ներդրողներին այդ գործին է մղում համաշխարհային տնտեսության թեթևակի վերականգնումն ու Կենտրոնական բանկերի լիկվիդայնության աճը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ընդհանուր առմամբ՝ տնտեսագետները ակնկալում են, որ 2013-ին եվրոգոտին կմնա ամբողջական և պահպանված, ԱՄՆ-ին կարող է խոչընդոտել վերահաս «բյուջետային ճեղքվածքը», իսկ Չինաստանի տնտեսությունը կխուսափի կտրուկ դանդաղումից:









































