Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով ներքաղական միտումների մասին, անդրադարձավ Հայաստանի օլիգարխներին:
«Օլիգարխների ուժն իրականում նվազում է, և շատ առումներով` սա օլիգարխների դարաշրջանի մայրամուտն է: Իշխանությունը և կառավարությունն արդեն իսկ գիտացկել են, որ օլիգարխիկ համակարգը պետության համար մեկ թշնամին է: Արդեն մեծանում է հանրային դժգոհությունը օլիգարխների վարքագծի և գոռոզության դեմ, բացի այդ տնտեսական մրցակցությունն այժմ վտանգում է օլիգարխների տնտեսական դիրքերին: Շատ ավելին պետք է արվի, բայց օլիգարխներն այլևս չեն կարող պահպանել իրենց հզորություն»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:
Ռիչարդ Կիրակոսյանը, ամփոփելով անցնող տարին, անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր իրադարձություններին:
Նրա գնահատմամբ, Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման առումով քիչ բան է փոխվել: «Փոխվել է Ադրբեջանը, այն դարձել է ավելի անխոհեմ ու անկանխատեսելի, ինքն իրեն վնասող: Բաքվում նախկին մարդասպանին ներում շնորհելը սեփական վարկը վնասող քայլ էր Ադրբեջանի կողմից ու նվեր էր Հայաստանի համար՝ եւս մեկ անգամ ապացուցելով, որ Լեռնային Ղարաբաղը այլեւս չի կարող վերադառնալ Ադրբեջանի կազմ»,- ասաց Ռ. Կիրակոսյանը:
Ըստ նրա, Հայաստանի արտաքին քաղաքականությունը ուժեղացել է, շնորհիվ ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի սխալների:
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, Ռ Կիրակոսյանը նշեց, որ դրանք մնում են կայուն:










































