Tuesday, 30 04 2024
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Լուրերի օրվա թողարկում 12։00
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել

Վլադիմիր Գասպարյանը մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ է տվել

Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Քննարկվել են ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2014 թվականի ինն ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Նիստի սկզբում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության բարեփոխումների ընթացքին և ընդգծեց այն պատասխանատվությունը, որ կրում են ստորաբաժանումների ղեկավարները իրենց ոլորտում փոփոխությունների հերթական փուլն ավարտին հասցնելու և արդյունքներն ամրագրելու համար:

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին հաշվետու շրջանում իրականացրած աշխատանքը՝ նշելով օպերատիվ-ծառայողական գործունեության ընթացքում ծագող խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված միջոցառումները:

Վլադիմիր Գասպարյանն առանձնացրել է մի շարք հիմնախնդիրներ՝ նիստի մասնակիցների ուշադրությունը, մասնավորապես, հրավիրելով կրտսեր կազմի գործնական պարապմունքների արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտության վրա, նկատի ունենալով, որ հենց այդ անձնակազմն է անմիջականորեն շփվում քաղաքացիների հետ:

Ընդգծվել է նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման գործում բնակչության հետ համագործակցությունը խորացնելու, հանցագործությունների կանխարգելման ոլորտում պետական պահպանության, համայնքային ոստիկանության և տարածքային ստորաբաժանումների համատեղ աշխատանքը նոր մակարդակի բարձրացնելու և մի շարք այլ ոլորտներում որակական տեղաշարժերի հրատապ անհրաժեշտությունը:

Հաշվետու շրջանում կատարված աշխատանքի վերլուծությամբ հիմնականում դրական գնահատելով օպերատիվ ծառայությունների, պարեկապահակային ծառայության, ոստիկանության զորքերի և այլ ստորաբաժանումների գործունեությունը ինչպես բարեփոխումների, այնպես էլ բուն ծառայողական պարտականությունների կատարման ուղղությամբ՝ ոստիկանության պետը կարևորեց հատկապես արտաքին ծառայողների աշխատանքի արմատական բարելավման խնդիրը՝ իր պահանջը մասնավորելով Ճանապարհային ոստիկանության օրինակով:

Կոլեգիայի նիստում նշվել են այն միջոցառումները, որոնք ուղղված են Ճանապարհային ոստիկանության կառուցվածքային, բարոյահոգեբանական, գործառնական վերափոխություններին, ինչպես և տեխնիկական նորագույն միջոցների ներդրմամբ կոռուպցիոն ռիսկերի կտրուկ նվազեցման ծրագրի իրագործմանը, ինչը թույլ կտա ունենալ արդիական ճանապարհային ոստիկանություն, որը հանրային պահանջ է և ոստիկանության ղեկավարության քաղաքականության առաջնահերթություններից մեկը:

Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ Վլադիմիր Գասպարյանը ցուցումներ ու հանձնարարականներ է տվել ծառայությունների և ստորաբաժանումների ղեկավարներին՝ նշելով դրանց իրականացման կոնկրետ շրջանակներն ու ժամկետները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում