Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագրի վավերացման վերաբերյալ օրենքը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Ղազախստանի նախագահի մամլո ծառայությանը:
«Երկրի ղեկավարը ստորագրել է «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման վերաբերյալ» Ղազախստանի Հանրապետության օրենքը»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ:









































