Համաձայն վերջին վիճակագրական տվյալների՝ Իսլանդիայում զբոսաշրջիկների ներհոքսը աճել է 15,9%-ով, այն դեպքում, երբ ՀՆԱ-ն կազմում է 5,9%:
Իսլանդիայի նախագահ Օլաֆուր Ռագնար Գրիմսոնը նշել է, որ զբոսաշրջությունը կարևոր ազդեցություն ունի տնտեսության վրա, իսկ երկրի ողջ տարածքով կան փոքր և միջին զբոսաշրջային ընկերություններ, որոնք ապահովում են տվյալ ոլորտի ինտենսիվ զարգացումը, ինչը դրականորեն է ազդում տնտեսության վրա:
2008 թ. բանկային ճգնաժամի ժամանակներից զբոսաշրջությունը մնում է Իսլանդիայի տնտեսության ամենակայուն բնագավառը,- հաղորդում է IceNews-ը: Սպասվում է, որ տարվա վերջին գործազրկությունը երկրում կկրճատվի մինչև 5,7%, այն դեպքում, երբ տնտեսության աճը կկազմի 2,7%:







































