Առցանց որոնման ոլորտում Google-ի գլխավոր մրցակիցը Amazon-ն է՝ հայտարարել է Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը Բեռլինում ունեցած ելույթի ժամանակ: Գործարարը, պատասխանլով մենաշնորհությանն առնչվող ակնարկներին, հայտարարել է, որ իր ընկերությունը համացանցում բազմաթիվ պատուհանների մեկն է միայն: Նա պարզաբանել է, որ համացանցում գնումներ կատարել ցանկանող օգտատերերն ուղիղ դիմում են ռիթեյլերին: Այս մասին հայտնում է The Financial Times-ը:
Իր ելույթում Շմիդտը պաշտպանել է որոնողական համակարգը ԵՄ-ի կողմից ձեռնարկվող կարգավորումների փորձերից: ԵՄ ղեկավարությունը մեղադրում է ընկերությանը հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համար:
Նա հիշեցրել է, որ համացանցից օգտվողների նոր սերունդը նախընտրում է որոնման համար կիրառել բջջային սարքավորումները: Ապա նշել է, որ Եվրոպայոմ և աշխարհում ամենամեծ ժողովրդականություն վայելող հավելվածը Facebook սոցցանցն է:
Շմիդտը համանման օրինակ է բերել՝ կապված առցանց պարբերականների հետ: Նա ընդգծել է, որ նորությունների որոնման համար օգտատերերը միանգամից դիմում են տեղեկատվական ծառայություններին: Շմիդտը նշել է, որ Եվրոպայում ամենաընթերցվող թերթը՝ գերմանական Bild-ը, իր համացանցային թրաֆիքի 70 տոկոսը ստանում է անմիջապես:
Որոնողական ծառայությունների եվրոպական շուկայում Google-ի մասնաբաժինը գերազանում է 90%-ը: Ընկերության դեմ տարվում է հակամենաշորհային հետաքննություն, որ շարունակվում է արդեն մի քանի տարի:









































