Ուելսի արևմտյան լողափում գտնվող ավտոկայանատեղիներից մեկում կենդանիների պաշտպանության միության անդամները հայտնաբերել են փոկի ձագի, հայտնում է Metro-ն:
Կենդանին հյուծված է եղել: Նրա մոտ հայտնաբերվել են վնասվածքներ, որ նա հավանաբար ստացել է ծով վերադառնալու փորձեր կատարելիս:
Ձագուկի ծնողներին կենդանիների պաշտպանները այդպես էլ չեն կարողացել գտնել:
Ենթադրվում է, որ մոտակա մի քանի ամիսներին կաթնասունը կանցկացնի վերականգնողական կենտրոնում, ինչից հետո նրան ծով բաց կթողնեն:









































