Դեկտեմբերի 25-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Արտակ Զ.-ն, որը մարտի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մարդուն առևանգելը) մեղադրանքով:Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:









































