Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ ուրախ է և միաժամանակ զարմացած` կատալոնական ակումբի կազմում հանդես գալու հնարավորությամբ: Ֆուտբոլիստը նշել է, որ նախկինում պատկերացնել անգամ չէր կարող, որ երբևիցե կխաղա «Բարսելոնա»-ում:
«Երբ զբոսաշրջիկի կարգավիճակով այցելում էի «Կամպ Նոու»-ն, պատկերացնել չէի կարող, որ երբևիցե կխաղամ այստեղ»,- Marca-ն մեջբերում է Սուարեսի խոսքերը:
Հիշեցնենք` Լուիս Սուարեսը 4-ամսյա որակազրկում է ստացել: Այդ ամիսների ընթացքում նա իրավունք չունի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զաբվել, բացառությամբ` Ուրուգվայի հավաքականի ընկերական հանդիպումներին մասնակցելը:






































