Վրացական «Թբիլիսիյան շաբաթ» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ ստեղծելու է «Հարուստ վրացիներ» ներդրումային հիմնադրամը, որին հարուստ վրացինները կկարողանան կամավոր գումարներ փոխանցել.
«Վրացի բոլոր հարուստները, որոնք ցանկություն կունենան, կմասնակցեն այդ հիմնադրամին: Այստեղ չի կարող լինել որևէ պարտադրանք կամ խնդրանք: Ես կարծում եմ, որ այս հիմնադրամում կարելի է մոբիլիզացնել հետաքրքիր միջոցներ: Այդ հիմնադրամը կօգնի բոլոր մասնավոր ներդնողներին և գործընկեր կհանդիսանա Վրաստանի բնակիչների ու օտար ներդնողների համար:
Յուրաքանչյուր ներդնող, անկախ նրանից՝ նա ապրում է Վրաստանում, թե նրա սահմաններից դուրս, կատարելով նախագծի արժեքի նվազագույնը 25 տոկոսի չափ ներդրում, կարող է դառնալ այս հիմնադրամի գործընկերը: Հիմնադրամը կֆինանսավորի մնացյալ 75 տոկոսը: Դա կլինի մաքուր կոմերցիոն հիմնադրամ»:









































