Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան մասնակից են ԴԱԻՇ (Իրաքի և Շամի Իսլամական Հանրապետություն) արմատական խմբավորման ստեղծմանը: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
«Նրանք ստեղծել են «Ալ-Քաիդան» և ԴԱԻՇ-ը` պառակտման հանգեցնելու և Իրանի եմ պայքարելու նպատակով, սակայն այսօր նրանք իրենք են կենտրոնացել պայքարի վրա»,- ասել է Խամենեին:
Իրանի գերագույն առաջնորդը նշել է, որ ԱՄՆ-ի նրա դաշնակիցների ջանքերը ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ պայքարում ավելի շատ հանգեցնում են մեծ պառակտման մուսուլմանների շրջանում (շիաներ և սունիներ), քան «ահաբեկչության արմատների» ոչնչացմանը:







































