Wednesday, 17 06 2026
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը

Հիմնադրամ. Արցախի Մարտունու շրջանը նոր հիվանդանոց կունենա

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արեւելյան շրջանի տեղական մարմնի հովանավորությամբ երկրորդ խոշոր առողջապահական ծրագիրն է իրականացվում Լեռնային Ղարաբաղում: Մարտունու շրջկենտրոնում հիվանդանոցի կառուցումը համաֆինանսավորվում է ԼՂՀ կառավարության կողմից:

«Մարտունու հիվանդանոցի կառուցումը, վստահ եմ, մեր կողմից իրականացված այլ ծրագրերի հետ միասին մեծ կարեորություն կունենա շրջանի վերականգնման եւ համալիր զարգացման համար»,- նշում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Հին հիվանդանոցը ներկայումս գործում է խարխլված շենքում եւ զուրկ է անգամ առաջնային բուժօգնության համար անհրաժեշտ պայմաններից: Հիվանդանոցի խնդիրների մասին խոսելիս` բուժհաստատության գործադիր տնօրեն Գրիգորի Գասպարյանը հայտնեց, որ տարրական պայմանների բացակայության պատճառով հիվանդներից շատերը բուժզննման ու բուժման նպատակով ավելի քան 60 կմ ճանապարհ են կտրում, որ հասնեն Ստեփանակերտ: «Բուժսարքավորումների եւ կադրերի պակասն էլ որ լրացնենք, մեր հիվանդներին կկարողանանք լիարժեք սպասարկել տեղում»,- հույս հայտնեց տնօրենը: Նրա խոսքով` ներկայումս հիվանդանոցում կա փորձառու մանկաբարձ-գինեկոլոգի, օտոլարինգոլոգի (քիթ-կոկորդ-ականջ) եւ նյարդաբանի կարիք:

Նորակառույց բուժհաստատությունը կունենա պոլիկլինիկա, ախտորոշիչ, վիրաբուժական, շտապ օգնության, թերապեւտիկ բաժանմունքներ ու ծնարան: Տնօրենի հավաստմամբ` հիվանդանոցում օրական 22 ստացիոնար եւ ավելի քան 60 ամբուլատոր հիվանդ կարող է սպասարկվել:

Հիվանդանոցը նախագծելիս հաշվի են առնվել առողջապահական նորմերը, այդ թվում` կենտրոնական ջեռուցման, օդափոխության ու հակահրդեհային համակարգերի առկայությունը: Նախատեսվում է նաեւ բարեկարգ բակ:

Հիմնադրամի ԱՄՆ արեւելյան շրջանի տեղական մարմնի գործադիր տնօրեն Իրինա Լազարյանի ներկայացմամբ` նյուրորքահայ համայնքը մեծապես կարեւորում է Հայաստանում ու Արցախում առողջապահության զարգացումը: Բնակչությանը լիարժեք սպասարկելու նպատակով հիվանդանոցին կտրամադրվի ժամանակակից բուժտեխնիկա, իսկ բուժանձնակազմի եւ տնօրինության համար համապատասխանաբար կկազմակերպվեն վերապատրաստման եւ կառավարման դասընթացներ:

Արցախյան ազատամարտին հաջորդող տարիներին «Հայաստան» հիմնադրամը կանգնեց Արցախի կողքին` իր միջոցների զգալի մասն ուղղելով երկրի ենթակառուցվածքների վերականգնմանը: Իրար հաջորդեցին փոքր ու մեծ ծրագրեր, որոնց շրջանակներում կառուցվեցին ու վերանորգվեցին քանդված ու ավերված ճանապարհներն ու շենքերը, ջրագծերն ու գազատարերը, որոնք Արցախի այսօրվա եւ վաղվա հենքն են: Առողջապահական հիմնարկների կառուցման ու բարեկարգման ծրագրերը, թեեւ ոչ պակաս կարեւոր, մեկնարկեցին ավելի ուշ: Մասնավորապես` կառուցվեց Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկան, Հադրութի շրջանային հիվանդանոցը, կառուցվեցին եւ բարենորոգվեցին գյուղական բուժկետեր:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում