Սինգապուրցի գիտնականները մշակել են սկզբունքորեն նոր էլեկտրական մարտկոցներ, որոնք լիցքավորվում են 5 րոպեից քիչ ժամանակում: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով նախագծի հեղինակներին Նանյանի տեխնոլոգիական համալսարանից:
Նրանց խոսքով՝ մարտկոցները կարող են օգտագործվել տարբեր ոլորտներում, սակայն առանձնապես պահանջված կլինեն էլեկտրական տրանսպորտային միջոցների տերերի շրջանում:
Համալսարանի պրոֆեսոր Չեն Սյաոդունը նշել է, որ նոր մարտկոցները կարող են աշխատել ավելի քան 20 տարի:
Սինգապուրի համալսարանի ներկայացուցիչը կարծում է, որ նոր մարտկոցները լայն սպառման կհանվեն առաջիկա 2 տարում:









































