Apple ընկերությունը 2013 թ. մարտին հանդես կգա iPad պլանշետային համակարգչի հինգերորդ սերնդի ներկայացմամբ, որը կլինի ավելի թեթև և նախորդից բարակ: Այս մասին հաղորդում է Macotakara բլոգը՝ հղում անելով աղբյուրներին, որոնք ծանոթ են ընկերության ծրագրերի հետ: Եթե պարբերականի տեղեկությունները հաստատվեն, ապա iPad-ի հինգերորդ սերունդը դուրս կգա երրորդ տարբերակի դուրս գալուց մեկ տարի անց:
Պլանշետների չորրորդ սերնդի վաճառքը սկսվել է ընթացիկ տարվա նոյեմբերին՝ խախտելով նորությունների ամենամյա ներկայացումը, որին նախկինում հետևում էր Apple-ը: Կոմպակտ iPad mini պլանշետը հագեցած է 7,9 դյումանոց դիսփլեյով: Macotakara-ի տվյալներով՝ iPad-ի նոր մոդելը կունենա iPad mini-ի որոշ դիզայներական առանձնահատկությունները:










































