Քուվեյթը հնարավորություն չի տեսնում ՕՊԵԿ արտահանող կարտելի երկրներում նավթի արդյունահանման համակարգված կրճատման համար և կանխատեսում է գների նվազում ևս 14 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 76 դոլար:
«76-77 դոլարը մեկ բարելի դիմաց կարող է դառնալ այն մակարդակը, որի վրա կանգ կառնի նվազումը»,- հայտարարել է Քուվեյթի նավթարդյունաբերության նախարար Ալի Ալ-Օմայիրը: Այս մասին փոխանցում է Gulf Business պարբերականը:
Երկուշաբթի Լոնդոնում Brent տեսակի նավթի արժեքը կազմում է մեկ բարելի դիմաց 88.4 դոլար: Երեք ամսում անկումը կազմել է 20 տոկոս:
ՕՊԵԿ-ի երկրները նոյեմբերի 27-ին կայանալիք հանդիպմանը հազիվ թե արդյունահանման կրճատման դիմեն արժեքը բարձրացնելու համար՝ հայտարարել է Ալ-Օմայիրը, քանի որ անդամների շարքում միասնություն չկա:







































