Հենց նոր Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցությունում մեկնարկեց ոչիշխանական եռյակի հերթական նիստը։ Սա առաջինն նիստն է հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո։ Նիստին մասնակցում են ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, քարտուղար Արամ Մանուկյանը, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և պատգամավոր Ստեփան Մարգարյանը, Աբրահամ Մանուկյանը և «Ժառանգությունից» վարչության անդամ Ռշտուն Մարտիրոսյանը։
Ոչիշխանական քառյակը ՀՅԴ-ի փոխարեն թեև համալրվել է ՀԺԿ-ով, բայց այս նիստին չէր մասնակցում Ստեփան Դեմիրճյանը կամ այդ կուսակցությունից որևէ մեկը։







































