Monday, 22 06 2026
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան

Պետք չէ անվավեր քվեաթերթիկներով հեշտացնել իշխանությունների գործը. մամուլ

«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. «Դեկտեմբերի 14-ին՝ այն բանից հետո, երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ չի առաջադրվելու նախագահի պաշտոնում, ՀԱԿ-ի քաղխորհուրդը նիստում քննարկեց ստեղծված իրավիճակը: Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարեց. «Տեղի ունեցածի իմաստը մեկն է՝ ԲՀԿ-ն չեղյալ է հայտարարել ՀՀԿ-ի հետ կնքած հուշագիրը, և այսպիսով Հայաստանի իշխող քաղաքական համակարգի մի զգալի հատված պոկվել է բուրգից»: Այսինքն՝ տեղի ունեցավ դրական մի երևույթ (ենթադրաբար, ՀԱԿ-ի իմաստուն մարտավարության շնորհիվ), մահացու հարված հասցվեց ռեժիմին, որից հետո մնում էր մի հատ փչել, և ռեժիմը կընկներ: Դրան հաջորդած 10 օրերի ընթացքում ՀԱԿ-ի գործիչները բազմիցս վստահություն են հայտնել, որ Տեր-Պետրոսյանը կառաջադրվի և կիրականացնի իշխանափոխություն: Ավելին՝ դեռևս շաբաթ օրը՝ ՀՀՇ համագումարից հետո, այդ կուսակցության ղեկավարը լրագրողներին ասաց, թե հակված է մտածել, որ Տեր-Պետրոսյանը կառաջադրվի: Իսկ Աժ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ավելի կտրուկ էր. «Եթե դուք Տեր-Պետրոսյանի այսօրվա ելույթից հետո էլ գլխի չեք ընկել՝ Տեր-Պետրոսյանն առաջադրվելու է, թե ոչ, վատ է: Կասկած չունեմ, որ Տեր-Պետրոսյանը կառաջադրվի»: Վերը թվարկած մարդիկ չեն պատկանում «ներ-ՀԱԿ-ական այլախոհների», «դավաճանների» և, այսպես ասած, «գծից դուրս» գտնվողների շարքին: Նրանք առաջին նախագահի մոտիկ շրջապատից են, նրա հավատարիմ զինակիցները: Բայց նրանց էլ Տեր-Պետրոսյանը տեղյակ չէր պահել իր ծրագրերի մասին և առանձնապես մտահոգված չէր, թե որքանով ծանրակշիռ կլինեն այդ գործիչների կանխատեսումները:

Հետևաբար, վիճահարույցը ոչ թե չառաջադրվելն էր՝ դա իսկապես ճիշտ և ազնիվ որոշում էր: Վիճահարույցը timeing-ն էր, ժամանակացույցը և դրան նախորդած խորհրդավոր լռությունը: Իմ ընկալմամբ՝ Կոնգրեսի, նրա լիդերների, նրա ակտիվիստների, համակիրների համար շատ ավելի օգտակար կլիներ այս տարվա սեպտեմբերի 1-ին հավաքել այդ նույն զինակիցներին և ասել. «Սիրելի ընկերներ, 2013 թվականի հունվարի 9-ին ես դառնում եմ 68 տարեկան, այդ տարիքում հնարավոր չէ զբաղվել քաղաքականությամբ նույն եռանդով, ինչ 45-60 տարեկանում: Ես առաջարկում եմ Ձեզ՝ գնալ շրջաններ, հանդիպել ժողովրդի և ՀԱԿ-ի կողմնակիցների հետ ու տեսնել՝ Ձեր 7 հոգուց ով կարող է կայանալ որպես ընդդիմության առաջնորդ, որից հետո էլ ես նույն հարցով կասեմ իմ կարծիքը»: Այդպիսով ընդդիմությունը կլիներ ավելի կենսունակ, քան այսօր: Փոխարենը ընտրվեց ԲՀԿ-ի հետ գաղտնի բանակցությունների և «գորգի տակ» իրար կծելու ճանապարիը:

Հիմա էլ ուշ չէ: ՀԱԿ-ը պետք է կամ սատարի Բագրատյանին, կամ առաջ քաշի որևէ այլ թեկնածու: Եվ առաջին նախագահն էլ իր հեղինակությամբ պետք է պաշտպանի այդ մարդուն: Որպեսզի Կոնգրեսի երիտասարդ կողմնակիցները քվեաթերթիկներում «Տեր-Պետրոսյան» չգրեն: Պետք չէ անվավեր քվեաթերթիկներով հեշտացնել իշխանությունների գործը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում