Ի ծնե կույր մարդիկ շատ ավելի հաճախ են գիշերային մղձավանջներ ունենում, քան նորմալ տեսողություն ունեցող մարդիկ: Այս մասին գրում են հետազոտողները Sleep Medicine ամսագրում: Մղձավանջները կույրերի դեպքում կազմում են գիշերային երազների մոտ 25 տոկոսը, մինչդեռ տեսնող մարդկանց դեպքում այդ ցուցանիշը ընդամենը 6 տոկոս է:
Նշվում է, որ կույրերը երազներ չեն տեսնում: Նրանց երազները չեն ներառում տեսողական բաղադրիչներ, այլ ձայնային, շոշափման, համային ու հոտային տարրեր:
Ձեռքբերովի կուրությամբ տառապողների մղձավանջները կազմել են երազների 7 տոկոսը:
Գիտնականները կարծում են, որ արդյունքներն արտացոլում են ի ծնե կույր մարդկանց բարձր էմոցիոնալ զգայունությունն ու խոցելիությունը:









































